Рубрика: Իրավունք

ՀՀ Վճռաբեկ դատարան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը Հայաստանի բարձրագույն դատական ատյանն է, որի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով: Հայաստանում կա մեկ Վճռաբեկ դատարան, որը գտնվում է Երևանում: Դատարանի նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը և նպաստել իրավունքի զարգացմանը: Եթե բողոքարկում են վարչական կամ վերաքննիչ դատարանների դատական ակտերը, Վճռաբեկ դատարանը օրենքի սահմաններում կարող է այն վերանայել: Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Դատարանը գլխավորում է նախագահը, օրենքով սահմանված լիազորություններով: Վճռաբեկ դատարանի նախագահն է Լիլիթ Թադևոսյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահը՝

  1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
  2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
  3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
  4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
  8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
  9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, ինչպես նաև Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական և Քաղաքացիական ու վարչական պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն։

Рубрика: Իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

  • աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
  • աշխատանքի վայրը
  • կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
  • պայմանագրում նշվում է համախառն վարձատրությունը Ինչ է նշանակում համախառն  վարձատրության չափը
  • պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը

Պայմանագիր կնքելիս, անհտրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները՝

  • պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից
  • աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները՝
  • վարձատրվող արձակուրդի իրավունք
  • վերապատրաստման հնարավորություններ
  • հիվանդության ժամանակահատվածի վարձատրություն
  • աշխատանքային ստաժի գումարում
  • սահմանում է պայմանագրի լուծարման պայմանները
  • սահմանում է լրացուցիչ (աշխատանքի օրենսգրքով սահմանվածից ավելին) աշխատանքային ժամերի վարձատրության կարգը: Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում->

Աւս պայմանագրերի դեպքում, նաև երբ աշխատողն օտարերկրացի է, կատարվում են սոցիալական ապահովագրության , առողջական ապահովագրության , ինչպես նաև, հարկային վճարումներ : Հետևաբար, աշխատողները օգտվում են միանման աշխատանքային իրավունքներից, իսկ պայմանագրով կնքված ժամանակահատվածը գումարվում է աշխատանքային ստաժին:

Գործատուն պարտավոր է գրանցել աշխատողին Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում: Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանը:

Աշխատանքի օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմք է հանդիսանում:Գրավոր պայմանագիրը պետք է կնքվի աշխատանքը սկսելու օրվանից ոչ ուշ:

Սահմանված տևողությամբ պայմանագիր

Այս պայմանագիրը կնքվում է գործատուի և աղխատողի կողմից սահմանված ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ տվյալ պայմանագիրը ժամանակավոր է, մինչ տվյալ ժամկետի լրացումը:

Այն դեպքում, երբ գործատուի և աշխատողի միջև երկու սահմանված տևողությամբ պայմանագրեր են կնքվել, երրորդը՝ անորոշ տևողությամբ պայմանագիր է համարվում, սակայն երկրորդ և երրորդ պայմանագրերի միջև ընդմիջումը չի կարող գերազանցել 1 ամիսը:

Սահմանված տևողությամբ պայմանագիրը լուծարվում է նշված ժամանակահատվածի լրանալու հետ:

Պայմանագիրը կարող է լուծարվել նաև կողմերի համաձայնությամբ, եթե կնքված է եղել 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածով և լուծարման հնարավորության վերաբերյալ կետ է ներառում: Այս դեպքում ծանուցման ժամկետը 2 շաբաթ է տևում: Անհրաժեշտ է պահպանել գրավոր ծանուցման պայմանը : Պայմանագրի լուծարման պատճառի նշումը չի պահանջվում:

Նման պայմանագիր է համարվում նաև սեզոնային պայմանագիրը՝ այն սահմանվում է մեկ սեզոնի տևողությամբ:

Սահմանված տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: 

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ:

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը:

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝

  • 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
  • 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
  • 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է առնվազն 3 տարի

Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում:

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները:

Рубрика: Իրավունք

Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագիր

Հոդվածներ, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պահպանան համար, որոնց հետ համաձայն եմ և որոշ չափով՝ ոչ։

Հոդված 2.

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Հոդված 7.

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:

Հոդված 13.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:

3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

Հոդված 29.
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:

Рубрика: Без рубрики, Իրավունք

When they see us Իրավունք

Սերիալի սյուժեի հիմքում ընկած են 1989 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրական իրադարձություններ, երբ Յուսեֆ Սալաամը, Քևին Ռիչարդսոնը, Ռայմոնդ Սանտանը, Քորի Ուայզը և Անտրոն Մաքրեյը դատապարվել են 1989 թվականի 19-20-ի գիշերը Նյու Յորքի Կենտրոնական պարկում 28-ամյա Թրիշա Մեյլիին բռնաբարելու համար։ Մեղավոր ճանաչված հինգ դեռահասները դատապարտվել են 6-13 տարի ազատազրկման։

Բոլոր մեղադրանքները նրանից հանվել են 2002 թվականին՝ այն բանից հետո, երբ հանցագործությունը խոստովանել է 30-ամյա Մաթիաս Ռայեսը, որն այդ պահին արդեն այլ դատական գործերի համար բանտային կալանք էր կրում։ Ռայեսի մանրամասն ցուցմունքները և ԴՆԹ-դրոշմումը հաստատել են նրա մեղավորությունը, «արդարացված հնգյակի» նկատմամբ բոլոր դատավճիռները չեղյալ են հայտարարվել։ 2014 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «հնգյակի» անդամները ստացել են 1 միլիարդ դոլարի չափով ռեկորդային փոխհատուցում՝ ազատազրկման յուրաքանչյուր տարվա համար։

Սերիալի երկրորդ մասում ցույց է տրվում, թե ինչ է տեղի ունենում հերոսների հետ ազատ արձակվելուց հետո։

Рубрика: Իրավունք

O.J. SIMPSON

Легенда НФЛ убил жену и избежал срока: загадочное дело О. Джея Симпсона -  РИА Новости Спорт, 05.04.2021

Ա. Ջ. Սիմփսոնի սպանությունը (պաշտոնապես Կալիֆորնիայի ժողովուրդն ընդդեմ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնի) քրեական գործ էր Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում: Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) նախկին խաղացող, հեռուստատեսային անձնավորություն և դերասան Օ.Ջեյ Սիմփսոնը դատվել և արդարացվել է 1994 թվականի հունիսի 12-ի սպանության երկու հոդվածներով՝ իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի և նրա ընկեր Ռոն Գոլդմանի դաժան սպանության համար: 1994 թվականի հունիսի 13-ին, երեկոյան ժամը 12:10-ին, Բրաունին և Գոլդմանը դանակահարված են գտել Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում իր համատիրության մոտ: Սիմփսոնը դարձավ հետաքրքրության թիրախ այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա տան մոտ արյունոտ ձեռնոց գտավ և հունիսի 17-ին պաշտոնապես մեղադրվեց սպանությունների մեջ: Երբ նա ժամանակին չհանձնվեց (նախկինում ազատ էր արձակվել ոստիկանության հետախույզների անփույթ հարցաքննությունից հետո), նրան հետապնդեցին ցածր արագությամբ սպիտակ 1993 թվականի Ford Bronco ամենագնացով, որը վարում էր իր ընկեր Ալ Քոուլինգը: Հեռուստաալիքներն ընդհատել են NBA-ի 1994 թվականի եզրափակիչի լուսաբանումը, որպեսզի հեռարձակեն միջադեպը: Հետապնդումը ուղիղ եթերում դիտել է մոտ 95 միլիոն մարդ։ Հալածանքը, ձերբակալությունը և դատավարությունը ամերիկյան պատմության մեջ ամենահայտնի իրադարձություններից էին: Դատավարությունը, որը հաճախ կոչվում է «Դարի դատավարություն»՝ իր միջազգային հրապարակայնության պատճառով, տևեց տասնմեկ ամիս՝ սկսած 1994 թվականի նոյեմբերի 9-ին երդվյալ ատենակալների երդմնակալությունից: Բացման հայտարարությունները հնչեցին 1995 թվականի հունվարի 24-ին, իսկ դատավճիռը հրապարակվեց 1995 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ Սիմփսոնն արդարացվեց սպանության երկու հոդվածներով։ Ըստ USA Today-ի՝ գործը որակվել է որպես պատմության մեջ «ամենահրապարակված» քրեական դատավարությունը։

Читать далее «O.J. SIMPSON»
Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՈ սահմանադրությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցությունը կրում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանն անդամակցելու իրավունք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի հավատարմագրում բարձրագույն ուսումնական հաստատություններին։

  • Առանձնացնում է Մշակութային և գիտական այնպիսի նշանակություն ունեցող նախագծեր և վայրեր, ինչպիսիք են՝
    • Կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանման այգիների ցանց,
    • Կենսոլորտային պաշարներ Մարդը և կենսոլորտը ծրագրի շնորհիվ (սկսած 1971 թվականից),
    • Գրականության քաղաք։ 2007 թվականին առաջին քաղաքը, որ արժանացել է այդ տիտղոսին Էդինբուրգն է։ 2008 թվականին Այովա Սիթին (Այովա) դարձավ գրականության քաղաք,
    • Ոչնչացման եզրին գտնվող լեզուները և լեզվի բազմազանության նախագծերը,
    • Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցները,
    • «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանը (սկսած 1997 թվականից),
    • Ջրային ռեսուրսների կառավարումը միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջոցով (սկսած 1965 թվականից),
    • Համաշխարհային ժառանգություն հանդիսացող վայրերը,
    • Համաշխարհային թվային գրադարանը։

Ըստ կանոնադրության՝ մշակույթի լայն տարածումը և մարդկության կրթությունը հանուն արդարության, ազատության և խաղաղության անփոխարինելի են մարդու արժանապատվության համար և հանդիսանում են սուրբ պարտականություն, որը բոլոր ազգերը պետք է կատարեն փոխադարձ օգնության և մտահոգության ոգով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն՝ նույն մշակութային ժառանգության վերաբերյալ կայացրած նոր որոշումը ընդունվում է որպես վերջնական, իսկ նախկինում ընդունված որոշումները չեղարկվում են: ՅՈՒՆԵՍԿՈ-ի գործադիր խորհրդի անդամներին ընտրելիս Գլխավոր համաժողովը պետք է հաշվի առնի մշակույթների բազմազանությունը և հավասարակշռված աշխարհագրական բաշխումը: Ըստ կանոնադրության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները / վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: 

Рубрика: Իրավունք

Յունիսեֆը հայաստանում

Անկախուցյուն ստանալուց և պատերազմը ավարտելուց հետո հայաստանը սկսեց լայն թափով և շատ արագ գործնըթացը միչազգային հարթակներում իր ներկայությունը ապահովելու և նոր գործընկերներ ձերք բերելու համար և դրանցից ամենա մարդասիրական կազմակերպուցյունը դա ՅՈՒՆԻՍԵՔն էր

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Այն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝

  • Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
  • Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից
  • Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը
  • Ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը
  • Կրթությունը դարձրել է ավելի ներառական
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:
  • Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար
  • 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը 

Рубрика: Իրավունք

Յունիսեֆը

Յունիսեֆը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի  մատակարարմանն առնչվող հարցեր - Shabat.am

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ավելի քան 190 երկրների հետ: Նրանց գործունեության նպատակն է, որպեսզի որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

ՄԱԿ, իսկ ավելի կոնկրետ <<Միավորված ազգերի կազմակերպություն>>- ը հիմնադրվել է 1945 թվականին։ ՄԱԿ-ը անդամակցում է 193 երկրների հետ։ ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը: Հայաստանը 1992 թվականին դարձավ ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Նաև կարող եմ հավելել, որ Հայաստանը արդեն 10 տարուց ավել է, ինչ գտնվում է ՄԱԿ-ի պատվո ցանկում։ 2019թ. Հայաստանի Հանրապետությունը դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար:

Рубрика: Իրավունք

Մակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:


ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնում է ՄԱԿ-ի անդամ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար:

Рубрика: Իրավունք

Մարդկանց Իրավունքներ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | Armantifa

Մարդու իրավունքների միջազգային իրավունքը նորմերի և սկզբունքների համակցություն է, որոնք որոշում են միջազգային հանրության համար միասնական մարդու իրավունքները և սահմանում են պետությունների պարտավորությունը` ամրագրել ու երաշխավորել դրանք: Այս իրավունքի ձևավորմամբ սկսվեց դրա հետադարձ ներգործությունն ազգային իրավական համակարգերի վրա:

Մարդու իրավունքների միջազգային իրավունքների սկզբունքներն են` մարդու իրավունքներն անօտարելի են ի ծնե պատկանում են նրան. մարդու իրավունքները հիմնված են հավասարության վրա. մարդու իրավունքները երաշխավորված են. մարդու իրավունքները համընդհանուր են. մարդու իրավունքները բարձրագույն արժեք են. մարդու իրավունքների իրականացումը չպետք է խախտի այլոց իրավունքները. մարդու իրավունքներն անհամատեղելի են ցանկացած խտրականության հետ. մարդու իրավունքների հարգումը, պահպանումը, ապահովումը, պաշտպանությունը պետության պարտականությունն է:

Читать далее «Մարդկանց Իրավունքներ»