Рубрика: Էկոլոգիա

Ծերացող բնակչություն

Չնայած ԱՄՆ-ում եւ զարգացած տնտեսությամբ մյուս երկրներում համավարակային ճգնաժամից հետո տնտեսական վերականգնմանը, բնակչության ծերացման պատճառով ժողովրդագրական աննախադեպ անցումը հաջորդ տասնամյակում կհանգեցնի գլոբալ աճի էական նվազման: Նման եզրահանգման են եկել Moody’s-ի վերլուծաբաններն իրենց նոր հետազոտության մեջ։ «Մեր գնահատականներով, 2020-2025թթ. ծերացումը, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի համաշխարհային տնտեսական աճը տարեկան 0,9 տոկոսային կետով»,- ասված է զեկույցում:

Ամբողջ աշխարհում բնակչության աճի դանդաղումը տեղի է ունենում արտադրողականության աճի մի քանի տարվա անկումից հետո, ինչպես նաեւ համավարակի պատճառով պարտքի մակարդակի բարձրացման ֆոնին: «Ծերացումն էլ ավելի կբարձրացնի հարկային բեռը՝ առողջապահական եւ սոցիալական ծախսերի ավելացման հետ մեկտեղ»,- նշում են վերլուծաբանները: Նրանց գնահատականով՝ աշխատունակ տարիքի բնակչության համաշխարհային աճը կդանդաղի կեսից ավելինով հաջորդ երկու տասնամյակների ընթացքում: Եվրոպան կդառնա աշխարհի «ամենածեր» տարածաշրջանը, իսկ մի շարք առանձին երկրներ, ներառյալ՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան եւ Կորեան կբախվեն աշխատունակ տարիքի բնակչության նվազման հետ: ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում աշխատանքային տարիքի բնակչությունը կավելանա հաջորդ տասնամյակում, սակայն շատ ավելի դանդաղ տեմպերով, քան նախորդ տասնամյակում, նշում են փորձագետները: Աշխատունակ տարիքի բնակչության ավելի դանդաղ աճը մարտահրավեր կհանդիսանա առողջապահական եւ սոցիալական ապահովման ծրագրերի երկարաժամկետ կայունության համար, կարծում են Moody’s-ի փորձագետները: Եթե նախկինում առաջադեմ երկրներում ներգաղթը աշխատուժի աճի հիմնական բաղադրիչն էր, ապա ներկայումս դրա տեմպերը չեն փոխհատուցում աշխատունակ տարիքի բնակչության ավելի դանդաղ աճը, հատկապես Եվրոպայում:

Рубрика: Պատմություն

Կոմունիզմ

Կոմունիզմ, համայնավարությ, փիլիսոփայական, հասարակական-տնտեսական գաղափարախոսական տեսություն, քաղաքական շարժում, որի վճառական նպատակն է համարվում կոմունիստական հասարակության կայացումը, մասնավորապես` արտադրության միջոցների հասարակական սեփականության գաղափարների և սոցիալական դասերի, դրամական միջոցների բացակայության վրա կառուցված սոցիալ-տնտեսական կարգի հաստատումը։Կոմունիզմն իր մեջ հավաքում է մտքի մի շարք դպրոցներ, որոնք լայնապես ներառում են մարքսիզմը և անարխոկոմունիզմը, ինչպես նաև երկուսի համադրությամբ կազմավորված քաղաքական գաղափարախոսությունները, որոնք սատարում են այն պնդումը, որ հասարակության ներկայիս կարգը բխում է կապիտալիզմի տնտեսական համակարգից և արտադրության եղանակից, այն է, որ այս համակարգում կա երկու հիմնական սոցիալական դասեր, որոնց միջև առկա հակամարտությունը հասարակության բոլոր խնդիրների արմատն է, և այս իրավիճակը, ի վերջո, կարող է լուծվել սոցիալական հեղափոխության միջոցով։ Այդ դասերն են «պրոլետարիատը» (աշխատավոր դաս), որոնք կազմում են հասարակության բնակչության մեծ մասը, և, զրկված լինելով արտադրության իրենց սեփական միջոցներից՝ ապրելու համար հարկադրված են վաճառել իրենց աշխատուժը, և «բուրժուազիան» (կապիտալիստական դաս)՝ վարձու աշխատանք գործադրող փոքրամասնությունը, որն արտադրության միջոցների մասնավոր սեփականությամբ աշխատացնում է աշխատավոր դասին և այդ կերպ շահույթ կուտակում։ Ըստ տվյալ վերլուծության՝ հեղափոխության շնորհիվ հնարավոր կլիներ աշխատավոր դասին իշխանության, որն էլ իր հերթին արտադրական միջոցները կդներ հանրային սեփականության հարթակի վրա, ինչը հասարակության կոմունիստական վերափոխման հիմնական տարրն էր համարվում։ Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հեղինակած գիտական կոմունիզմում շեշտվում էին պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտման կարևորության մասին։

Ըստ ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինի, կոմունիստական ֆորմացիային բնորոշ էր զարգացման երեք պատմական շրջան՝ «հեղափոխական անցման ժամանակաշրջան», «սոցիալիզմ», և բարձրագույն փուլ՝ «կոմունիզմ»։ Անցման ժամանակաշրջանը պետք է սկիզբ առներ սոցիալիստական հեղափոխությամբ և այսպես կոչված՝ պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցմանշրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը պիտի հասներ կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով պիտի սկսվեր դրա զարգացման և կատարելագործման՝ «հարաբերականորեն երկարատև պատմական ժամանակաշրջանը», դրա շարժումը դեպի իր սահմանած բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Ենթադրվող զարգացած սոցիալիզմը համարվում էր կոմունիզմին անցման օրինաչափ փուլ, երբ պիտի լուծվեին կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների ագիտացիոն դաստիարակման խնդիրները։ Լենինի կարծիքով, ծավալուն ձևով սոցիալիստական հասարակությունը հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը՝ սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։ Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի կառուցվածքը, Կառլ Մարքսը նշում էր․ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» 1840-ականներից ի վեր կոմունիզմը առանձնացվել սոցիալիզմից։ Կոմունիզմի և սոցիալիզմի ավելի վաղ անջատումը իրենից ենթադրում էր այն, որ սոցիալիզմը իրենից ենթադրում է միայն տնտեսական հեղաշրջում, իսկ կոմունիզմը՝ հասարակա-տնտեսական։ 1888 թվականին մարքսիստները այս տերմինների միջև շատ տարբերություն չէին տեսնում, սակայն 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը հաստատեց սոցիալիզմը, որպես կոմունիզմին անցուման փուլ։ Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների միջև տարանջատումը ևս առաջացավ բոլշևիկյան պետական հեղաշրջումից հետո։ 1918 թվականին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը վերանվանվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցության, որի անդամներն աջակցում էին բոլշևիզմի, լենինիզմի և 1920-ականների վերջում նաև մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունները։ Բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ կոմունիզմը, որպես այդպիսին, իրականության մեջ երբեք գոյություն չի ունեցել[2], սակայն միշտ նույնականացվել է Խորհրդային Միության հետ, քանի որ վերջինս տվյալ ֆորմացիայի վրա հիմնված պետություն կառուցելու դոկտրին էր հռչակել, իսկ երկրի կառավարումն իրականացվում էր

Рубрика: Պատմություն

Երիտասարդ թուրքեր

թուրքական «Միություն և առաջադիմություն» բուրժուա–կալվածատիրական նացիոնալիստական կուսակցության անդամների կրճատ անվանումը։ Կազմակերպվել է 1889 թվականին Ստամբուլում։ Խնդիրն էր ուժեղացնել նորաստեղծ թուրքական բուրժուազիայի դիրքերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում, Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուական սահմանադրական պետության՝ պահպանելով ամբողջությունը։ Մինչև 1905 թվականը երիտթուրքերը զբաղված էին քարոզչական գործունեությամբ, դատապարտում էին աբդուլհամիդյան վարչակարգը, որն արգելակում էր Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը։ 1908 թվականին վերնախավային բուրժուական հեղափոխության հետևանքով երիտթուրքերը անցան իշխանության գլուխ։ Պահպանելով միապետությունը՝ նրանք ձախողեցին ագրարային բարեփոխությունները, հաշվեհարդար տեսան սկզբնավորված բանվորական շարժման հետ։ «Օսմանիզմի» դրոշի տակ Երիտթուրքերը շարունակեցին կայսրության ճնշված ժողովուրդների թուրքացման համիդյան քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին երիտթուրքական «եռապետությունը» վարում էր պանթուրքիզմի զավթողական քաղաքականություն։ Թուրքիայի պատմությունից հետո Երիտթուրքերի կուսակցությունը ինքնալուծարքի ենթարկվեց, իսկ պարագլուխները վտարանդվեցին։ 1922-1926–ին Երիտթուրքերը վերսկսեցին իրենց գործունեությունը, բայց այլևս չկարողացան կարևոր դեր խաղալ Թուրքիայի քաղաքական կյանքում։ 1926–ին Աթաթուրքերի դեմ ուղղված դավադրության մասնակից գլխավոր Երիտթուրքերը մահապատժի ենթարկվեցին, իսկ կուսակցությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐ - ankakh.com

1902 թ. Երիտթուրքերի առաջին կոնգրեսում հայ ազգային կուսակցությունները կապեր հաստատեցին երիտթուրքականԱնձնական նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերության հետ։ 1903–ին դաշնակցության ներկայացուցիչները փարիզում ու Ժնևում բանակցություններ սկսեցին Երիտթուրքերի պարագլուխների հետ՝ ինքնակալության դեմ համատեղ պայքարի միջոցառումների շուրջը։ Դաշնակցության և Երիտթուրքերի մերձեցումը շարունակվեց նաև հետագայում և հանգեց նրանց դաշինքին, երբ Օսմանյան կայսությունն ընդիմադիր բոլոր կազմակերպություններն իրենց ընդհանուր կոնգրեսում որոշեցին տապալել համիդյան վարչակարգը և ստեղծել կառավարման ներկայացուցչական ձև։ Երիտթուրքերի հայկական կազմակերպություններին ուղղակի հայտարեցին, որ Փոքր Ասիայում հայկական պետություն ստեղծելու նրանց իղձը անիրականանալ է, բայց 1876–ի սահմանադրության վերականգնման դեմքում հայ բնակչությունը, այլ ազգությունների հետ համահավասար, ինքնավարության իրավունք կստանա Օսմանյան պետականության շրջանակներում։

Իշխանությունը վերցնելուց հետո Երիտթուրքերը դրժեցին իրենց խոստումները և դարձան ազգային–ազատագրական շարժման մոլի թշնամիներ՝ վարելով կայսրության ոչ թուրք ժողովուրդների ձուլման քաղաքականություն։ Այսպիսով, պատերազմի մեծապետական դոկտրինան, որ 1908–ի հեղափոխությունից հետո դարձել էր պաշտոնակատար գաղափարախոսություն, հակառակ էր հայերի՝ ինքնավար Արևմտյան Հայաստան ստեղծելու ըմբռնմանը։ Հայերի և Երիտթուրքերի փոխհարաբերությունները գնալով սրվեցին, որին հետևեցին Ադանայի ողբերգական դեպքերը։ Անհաջողության մատնվեց նաև Երիտթուրքերի «բարենորոգչական» գործունեությունը հայկական վիլաեթներում, որը հանգեցրեց հայկական կազմակերպությունների հետ վերջնական խզման։ Երիտթուրքերի շովինիզմն իր գագաթնակետին հասավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նախապես մշակված ծրագրով տեղահանվեց ու սրի քաշվեց գրեթե ամբողջ արևմտահայությունը։ Հանրային կարծիքի ճմշման տակ, Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար, զինվորական տրիբունալը 1919–ին հեռական կարգով մահվան դատապարտեց Երիտթուրքերի պարագլուխներին։ Ի թիվս այլ չարագործների, նրանք հետագայում սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով։

Երիտթուրքերը պատմական ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, իշխանությանգլուխ անցնելով՝ դարձան շովինիստներ, իսկ ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական արկածախնդիրներ։

Рубрика: Պատմություն

Միջուկային զենք

Միջուկային զենք, պայթուցիկ սարք, որն իր կործանարար ուժը ստանում է միջուկային ռեակցիաներից կամ ճեղքումից կամ ճեղքման և ձուլման համադրությունից։ Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա՝ անհամեմատ փոքրաքանակ հումքից։ Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20.000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է, քան 1100 կգ, այն կարող է արտադրել պայթուցիկ ուժ համեմատելի ավելի քան 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին։ Այսպիսով, նույնիսկ ավանդական ռումբերի չափ փոքր միջուկային սարքը կարող է ավերել մի ամբողջ քաղաք՝ պայթյունի, հրդեհի և ճառագայթացման հետևանքով։ Միջուկային զենքերը համարվում են զանգվածային ոչնչացման զենքեր և դրանց օգտագործումն ու վերահսկողությունը նրանց ստեղծման օրվանից եղել են միջազգային հարաբերությունների քաղաքականության հիմնական նպատակը։

1950-ական թվականների կեսերից միջուկային զենքը ներդրվել է մի շարք երկրների զինված ուժերում։ Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ռումբերի ընդհանուր հզորությունը 40 կտ էր

Սկսած Հիրոսիմայից և Նագասակիից՝ գրանցվել են փորձարկման կամ ցուցադրության նպատակով իրականացված մոտ 2000 միջուկային զենքի պայթեցման դեպք։ Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։ Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի դաշնությունը, Միացյալ թագավորությունը,Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան և հյուսիսային Կօրեա։ Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայել նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում դա։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանը։

Միջուկային զենքը՝ որպես հավաքական հասկացություն, ներառում է տարատեսակ միջուկային մարտագլխիկներ և դրանք մինչև նպատակակետը տեղափոխող ու կառավարման միջոցները։ Միջուկային մարտագլխիկներ կրող ամենաարդյունավետ միջոցները տարբեր տիպի և կայանման հրթիռներ են։ Միջուկային մարտագլխիկները նպատակակետին հասցվում են նաև ինքնաթիռներով ու այլ միջոցներով։ Միջուկային զենք կիրառելիս, կախված դրա հզորությունից ու լիցքի տեսակից, տեղանքի բնույթից ու պաշտպանվածությունից, զորքն ու բնակչությունը կարող են կրել տարբեր չափի վնասներ։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում , Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։

Atomic bombing of Japan.jpg