Рубрика: Իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

  • աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
  • աշխատանքի վայրը
  • կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
  • պայմանագրում նշվում է համախառն վարձատրությունը Ինչ է նշանակում համախառն  վարձատրության չափը
  • պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը

Պայմանագիր կնքելիս, անհտրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները՝

  • պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից
  • աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները՝
  • վարձատրվող արձակուրդի իրավունք
  • վերապատրաստման հնարավորություններ
  • հիվանդության ժամանակահատվածի վարձատրություն
  • աշխատանքային ստաժի գումարում
  • սահմանում է պայմանագրի լուծարման պայմանները
  • սահմանում է լրացուցիչ (աշխատանքի օրենսգրքով սահմանվածից ավելին) աշխատանքային ժամերի վարձատրության կարգը: Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում->

Աւս պայմանագրերի դեպքում, նաև երբ աշխատողն օտարերկրացի է, կատարվում են սոցիալական ապահովագրության , առողջական ապահովագրության , ինչպես նաև, հարկային վճարումներ : Հետևաբար, աշխատողները օգտվում են միանման աշխատանքային իրավունքներից, իսկ պայմանագրով կնքված ժամանակահատվածը գումարվում է աշխատանքային ստաժին:

Գործատուն պարտավոր է գրանցել աշխատողին Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում: Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանը:

Աշխատանքի օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմք է հանդիսանում:Գրավոր պայմանագիրը պետք է կնքվի աշխատանքը սկսելու օրվանից ոչ ուշ:

Սահմանված տևողությամբ պայմանագիր

Այս պայմանագիրը կնքվում է գործատուի և աղխատողի կողմից սահմանված ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ տվյալ պայմանագիրը ժամանակավոր է, մինչ տվյալ ժամկետի լրացումը:

Այն դեպքում, երբ գործատուի և աշխատողի միջև երկու սահմանված տևողությամբ պայմանագրեր են կնքվել, երրորդը՝ անորոշ տևողությամբ պայմանագիր է համարվում, սակայն երկրորդ և երրորդ պայմանագրերի միջև ընդմիջումը չի կարող գերազանցել 1 ամիսը:

Սահմանված տևողությամբ պայմանագիրը լուծարվում է նշված ժամանակահատվածի լրանալու հետ:

Պայմանագիրը կարող է լուծարվել նաև կողմերի համաձայնությամբ, եթե կնքված է եղել 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածով և լուծարման հնարավորության վերաբերյալ կետ է ներառում: Այս դեպքում ծանուցման ժամկետը 2 շաբաթ է տևում: Անհրաժեշտ է պահպանել գրավոր ծանուցման պայմանը : Պայմանագրի լուծարման պատճառի նշումը չի պահանջվում:

Նման պայմանագիր է համարվում նաև սեզոնային պայմանագիրը՝ այն սահմանվում է մեկ սեզոնի տևողությամբ:

Սահմանված տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: 

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ:

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը:

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝

  • 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
  • 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
  • 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է առնվազն 3 տարի

Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում:

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները:

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Բանահյուսություներ

Ծիսահմայական բանահյուսությունը հայ բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է, ամփոփում է հետևյալ տեսակներն ու ենթատեսակները՝ անեծքներ, օրհնանք–մաղթանքներ, երդումներ, հմայական աղոթքներ, ծիսատոնական տարբեր բնույթի երգեր, խաղեր ու բանաձևեր։ Խումբն ունի կիրառական որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած բնական միջավայրի, տնտեսական, սոցիալ-կենցաղային կյանքի հետ, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհրդանշող ծիսական ու հմայական արարողությունների հետ։ Բանահյուսական հիշյալ բոլոր տեսակները բնորոշվում են խոսքի հմայական ներգործության զորության հանդեպ հավատի առկայությամբ, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի, առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ արտահայտված հաճախ սիմվոլիկ–այլաբանական պատկերներով ու համեմատություններով։ Հմայական համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք-մաղթանքներն ու երդումները, որոնք ունեն լայն կիրառություն։ Գործածվում են նաև ծիսահմայական արարողությունների ժամանակ (ծննդյան, մահվան, հարսանիքի, ժողովրդական տարբեր հանդիսությունների, սեղանի, ողջույնի, հրաժեշտի, շնորհավորանքի, բարեմաղթությունների)։

ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Վիպական բանահյուսությունը ընդգրկում է վիպական–առասպելաբանական երգերը, զրույցները, ավանդությունները, վեպերը, հեքիաթները, առակներն ու երգիծական մանրապատումները, վիպապատմական երգերը։

Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է.Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը մեր ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է:Հայկական ժողովրդական բանահյուսության նմուշներ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ մատենագիրների պատմություններում:Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է բանագիտություն:

Рубрика: Քաղաքագիտություն

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23.Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
 
Հոդված 24.Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
 



 
Рубрика: հայոց լեզու և գրականություն

Եղիշե Չարենց

Նավզիկեն արքա Ալկինոսի չքնաղագեղ դուստրն է, ով գտնում է կիսամեռ Ուլիսին, և առաջնորդեց հոր պալատը։ Ուլիսի անօրինակ արկածների պատմությունը լսելուց հետո ֆեակների թագավորը նրան նավ տվեց և նա վերադարձավ հայրենիք։

Չարենցի կյանքում շատ ուրիշ կանայք են եղել, սակայն մեկ հարկի տակ նա ապրել է միայն երկու կնոջ հետ` Արփենիկ Տեր–Աստվածատրյանի և Իզաբելլա Կոդաբաշյանի, և հենց նրանց էլ ուղղված է այս պոեմը։ Առաջին հատվածը՝ «Հին Նավզիկեն», ուղղված է Իզաբելլային, իսկ մնացած հատվածը Արփենիկին, և ինչպես հեղինակն է նշել, Արփեինիկի հիշատակին։

Այս ամբողջ պոեմից մի փոքր դժվարությամբ, քանի որ շատ գեղեցիկ նկարագրություններ կան, սակայն կառանձնացնեմ վերջին հատվածը, որպես վերջաբան և մտքի ամփոփում․

«Նայադների՜ նման, նայադների՜ նման,—
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով— կսկիծ…

Եվ կկանչեն նրանք մինչև անշնչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ՝
Ինձ համբուրե, իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…»

Рубрика: Քաղաքագիտություն

Տիգրան Հայրապետյան

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Աշխատությունները «Անապատի հազար տարի» «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրություն 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Рубрика: Քաղաքագիտություն

Հակամրտություներ Ռուս ՈՒկրաինական կոնֆլիկտ

Ես ցանկացա վերցնել ամենա թարմ հակամրտությունը և դա Ռուս ՈՒկրաինական հակամարտությունն է․Առաջին ռազմական միջամիտումը տեղի է ունեցել 2014թ

Բողոքի ալիքներ էր տարածվել Ուկրաինաում այդ ժամանակ երբ նախագահ Վիկտոր Յանուկօվիչը մերժեց Եվրոմիության մեկնաց ձերքը որը վերաբերվում էր ավելի ջերմ դիվանագիտական հարաբերություներ և ավելի շատ առևատուր Եվրամիության և Ուկրաինիաի միչև․Այդ քայլով Վիկտոր Յանուկովիչը պարզ ցույց տվեց իր հայացքները դեպի Ռուսաստան,Սակայն դա դուր չեկավ քաղաքացիներին և առաչացրեց դժգոհություներ․

Դժգոհության ալիքները մեծանում էին և ոստիկանական ուժերի թիվը և իրենց գոծողություները դարնում էին օր օրի ավելի սաստիկ․ԵՎ այդ ամենը կոչվեց Մաիդան Մեծ զոհերով դաժան օրերով սակայ արդեն ՈՒկրաինան մնաց առանց իրենց չսիրած նախագահի․Վիկտոր Յանուկովիչից հետո նաղագահի պաշտոնին եկավ գործարար Պյոտռ Պոռոշենկոն․ԵՎ արդեն նոր դեռ չկազմաորված կառավարությունը ունենում է խնդիրներ սահմանին սկզբից Ռուսները օկուպացնում են Կռիմը իսկ հետո արդեն սկսվում է պատերազմ լուգանցկի և դոնեցկի շրջաներում որը նաև անցնում է Ռուսական հսկողության տակ․Ահա այսպես Ռուսները կարողացան ստեղծել այս հակամարտությունը և մինչև օրս զարգացնել իսկ պատճառը իմ կարծիքով դա միայն այն է որ Ուկրաինան ցանկանում է դեպի Եվրոպա իր ապագան կառուցել իսկ դա դուր չի գալիս իր հարևան Ռուսաստանին

Рубрика: Էկոլոգիա

Նախագիծ էկոլոգիա Երևանի հիմնախնդիրները

Լինելով Երևանցի ես ցանկացա ուսումնասիրել մեր բոլորի կողմից շատ սիրված քաղաքի խնդիրները և փորցել իմ փոքրիկ լուման ներդնել հարցերի լուծման մեջ․Մեր հայրենակիցների մոտ ամենա մեծ սխալներից է որ աղբը գետնին են նետում կամ ել ավելի վատ այգինեում գետերի և լճերի մեչ․Սակայ քաղաքում աղբամաներ պակաս չկա․Սակայն ես տեսնում եմ արդեն լավ աճ դեպի գիտակից քաղաքացիներ հանդեպ ովքեր թույլ չեն տալիս աղբ նետել գետնին․Գոհացնող նորություն է նաև քաղաքապետարանի կողմից աղբը տեսակավորման արկղերը որոնք դրվել են բոլոր Երևանի շրջաներում

Ես որոշեցի մեկնել Երևանի աղբավայրը որը գտնվում է նուբարաշեն համայնքում և այդքան հայտնի է դարցել իր ոչ սանետարական պայմաներով և շատ բողոքներ է լսվել այդ տարացքի շուրջ․

Գնալով այնտեղ ես տեսա մի հսկայակն աղբավայր որը սպասարկում է մեր քաղաքը․Այս խնդիրը իր մեջ պարունակում է մի քանի լուծումներ դրանցից է լավ հետեվել աղբանոցին եվ երկրորդ անցնել արդեն աղբը վերամշակելու գործին․

Նուբարաշենում գտնվող այս աղբավայրի վիճակը համարում շատ խնդրահարույց քանզի շատ բողոքներ կան որ աղբավայրը բառիցբուն իմաստով խանգարում բնակիչներին և աղբը քամը շնորհիվ տարածում է այդ տարածաշրջանում․

Սա հիմնախնդիրներց մեկներ որը ես ներկայացնում եմ լինելով Երևանցի և սրտացավ իմ քաղաքի համար ես կփորցեմ առաջ բերել խնդիրները և ցույց տալ լուցումների ճանապարհները․աղբի հարցը կարող ենք ասել միակ լուծումը դա անցումն է աղբի վերամշակման գործարաներն և նաև մեծ մաշտաբներով քանզի հիմա ել կա սակայն մի ամբողջ քաղաքի այդ գործարաները իզորու չեն սպասարկելու

Рубрика: Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

ԿազմակերպիչՎիկտորիա Հակոբյան

Դասացուցակ

Ճամփորդություններ

Առարկաներ ՝

Ընտրություններ

Անգլերեն– Սիլվա Հարությունյան

Պատմություն– Սամվել Թամազյան

Վրացերեն-Ռինա Շագինյան

Լրացուցիչ պարապունքներ ՝ Անգլերեն

Աշխատանք ՝ Ոսկերչություն

Ռազմամարզական ճամբար

Առաջին փուլ

Рубрика: մաթեմատիկա և

Մաթեմատիկա

Ընտրել այն թիվը, որը երկու պարզ թվերի արտադրյալ է. 112; 114; 115; 126
2. Գտնել 30 և 45 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

90

  1. Գտնել 42 թվի բոլոր պարզ բաժանարարները:

2,3,6,7
4. Ո՞ր թվանշանը պետք է տեղադրել *-ի փոխարեն, որ 121* թիվը բաժանվի և՛ 5-ի, և՛ 9-ի:

1215:5=243

1215:9=135
5. Երկու արտադրամասեր նախատեսված պլանով մեկ տարում պետք է թողարկեին 180 դետալ: Առաջին արտադրամասը պլանը կատարեց 124%-ով, իսկ երկրորդը՝ 120, այդ պատճառով մեկ տարում թողարկեցին 220 դետալ: Քանի՞ դետալ պետք է թողարկեր երկրորդ արտադրամասը նախատեսված պլանով մեկ տարում: Պլանից դուրս քանի՞  դետալ թողարկեց առաջին արտադրամասը:

I-ը մեկ տարում- x

II-y

x+y=180

1,24x+1,2y=220

x=180-y

1,24.(180-y) + 1,2y=220

223,2-1,24y+1,2=220

0,04y=3,2

4y=320

y=80

x=100

Առաջինը թողարկեց- 124 դետեալ

  1. Շրջանագծին ներգծած ABCD քառանկյան C անկյունը 60 աստիճան է, AB = 3, BC = 8, CD = 5: Գտնել BD անկյունագծի երկարությունը: Գտնել շրջանագծի շառավղի երկարությունը: Գտնել ABCD քառանկյան մակերեսը:
Рубрика: մաթեմատիկա և

Մաթեմատիկա

Գտնել 17-ի երկնիշ բազմապատիկների քանակը։
1) 3
2) 4
3) 5
4) 6
2․Ճանապարհի ո՞ր տոկոսն է անցել մեքենան, եթե մնացել է անցնելու 𝟐
𝟓
մասը։
1) 30 2) 40 3) 50 4) 60
3․Հաշվել 2-ից փոքր և 3 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը։
1) 4 2) 3 3) 2 4) 1

  1. Քանի՞ անգամ է 28-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 28-ից։
    1) 1
    2) 𝟑𝟐
    3) 2
    4) այլ պատասխան

    5․Հաշվել արտահայտության արժեք․ 2021 – 2020 + 2019 – 2018 + ․․․․․․․․․+ 5 – 4 + 3 – 2 + 1
    1) 1010
    2) 1011
    3) 1012
    4) այլ պատասխան

    6․Օպերատրը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական
    քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։
    1) 6
    2) 7
    3) 10
    4) 8

    7․Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա
    կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։
    1) 11
    2) 9
    3) 13
    4) 10

    8․Գրատախտակին մի տողում գրված է 32 հատ 1 թվանշանը։ Քանի՞ հատ “+” նշան պետք է
    դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 2021։
    1) 9
    2) 10
    3) 11
    4) այլ պատասխան

    9․5 գրիչի և 4 մատիտի համար վճարեցին 610 դրամ, իսկ նույնպիսի 2 գրիչի և 2 մատիտի
    համար 260 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 6 գրիչի և 5 մատիտի համար։
    1) 660
    2) 700
    3) 780
    4) 740

    10․Վեց երեխա հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով։ Ընդամենը քանի՞
    ձեռքսեղմում եղավ։
    1) 15
    2) 12
    3) 30
    4) 36