Рубрика: Без рубрики

Տիկնիկը ներկայացնում

Հաշվի առնելով նախկին փորձը բեմադրությունների ասպարեզում, գյուղական ճամբարի ընթացքում կիրականացվի դերասանի վարպետության դասեր, և ընդգրկելով Հերհերի և Հյուսիսային դպրոցի սովորողներին կբեմադրվի ներկայացում։
Ներկայացման կազմակերպիչներ
Արման Խլղաթյան-հեղինակ, կազմակերպիչ
Ֆլորա Դավթյան- պատասխանատու
Իրականացման ընթացքը


ա. Սցենարի ստեղծում, խմբագրում
բ. Բազմաթիվ քննարկումներ
գ. Փորձրի իրականացում (ամեն օր)
դ. Հյուրերի հրավիրում
ե. ձայնագրությունների իրականացում
զ. վիզուալ ձևավորման պատրաստում
է. Երաժշտության ապահովում
ը. Բեմի ձևավորում (Հերհերի դպրոցի դահլիճ)
թ. Ներկայացման բեմադրում
ժ. Ներկայացման տեսանկարահանում

Նախագիծը խմբագրման փուլում է

Рубрика: Без рубрики

Corruption

Corruption refers to a form of criminal activity or dishonesty. It refers to an evil act by an individual or a group. Most noteworthy, this act compromises the rights and privileges of others. Furthermore, Corruption primarily includes activities like bribery or embezzlement. However, Corruption can take place in many ways. Most probably, people in positions of authority are susceptible to Corruption. Corruption certainly reflects greedy and selfish behavior.

First of all, Bribery is the most common method of Corruption. Bribery involves the improper use of favours and gifts in exchange for personal gain. Furthermore, the types of favours are diverse. Above all, the favours include money, gifts, company shares, sexual favours, employment, entertainment, and political benefits. Also, personal gain can be – giving preferential treatment and overlooking crime.

Embezzlement refers to the act of withholding assets for the purpose of theft. Furthermore, it takes place by one or more individuals who were entrusted with these assets. Above all, embezzlement is a type of financial fraud.

The graft is a global form of Corruption. Most noteworthy, it refers to the illegal use of a politician’s authority for personal gain. Furthermore, a popular way for the graft is misdirecting public funds for the benefit of politicians.

Extortion is another major method of Corruption. It means to obtain property, money or services illegally. Above all, this obtainment takes place by coercing individuals or organizations. Hence, Extortion is quite similar to blackmail.

Favouritism and nepotism is quite an old form of Corruption still in usage. This refers to a person favouring one’s own relatives and friends to jobs. This is certainly a very unfair practice. This is because many deserving candidates fail to get jobs.

Abuse of discretion is another method of Corruption. Here, a person misuses one’s power and authority. An example can be a judge unjustly dismissing a criminal’s case.

Finally, influence peddling is the last method here. This refers to illegally using one’s influence with the government or other authorized individuals. Furthermore, it takes place in order to obtain preferential treatment or favour.

Рубрика: Без рубрики

Պատվի համար Շիրվանզադե

Համառոտ և վերջում իմ կարծիքը

Պարոն Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով իր ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն ինքն իրեն և իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության: Նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։

Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվում են։ Հայրն այրում է իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։

Յուրաքանչյուրը պատիվ կոչվածը յուրովի է ընկալվում։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորին հայտնի դառնա, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնվությունը։ Նա ինքը ազնիվ մարդ է և անհրաժեշտ է համարում փաստաթղթերը հետ վերադարձնել, քանի որ դրանք միակ ապացույցն են, որ ունի Օթարյանը։

Բայց կա մի հանգամանք: Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրել է փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրել է իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, և հետևաբար՝ չարժե ապրել առանց պատվի։

Մարգարիտն ասում է, իբր փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, և անգամ այդ պահին, մահից րոպեներ առաջ պաշտպանում է հորը։ Նրան, իհարկե, ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեն, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։

Աղջիկը դուրս է գալիս, և րոպեններ անց հայտնված Սուրենն ասում է, որ Մարգարիտը ինքնասպան է եղել։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը դուրս է վազում է և տեսնում է Մարգարիտին անշնչացած։

Շիրվանզադեն իմ համար շատ լավ գրող է նա

է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», — գրել է նա։ Այդ վեպը եղավ քաոսը-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

ԵՒ վերջում ասեմ որ պատվի համար ստեղծագործությունը շատ լավ և շատ խորը պատմում է այդ ժամանակ տեղի ունեցած կարգերից և ինձ այս ստեղծագործության ամեն մի պահը եղավ և շատ տպավորիչ էր ամեն բան

Рубрика: Без рубрики

Հայ ժողովրդի առաջացումը

Հետազոտական աշխատանք

Մինչ հայերի էթնիկ բնութագիրը տալը եկեք հասկանանք, թե որտեղից և ինչպես են առաջացել հայերը: Հայերի ծագման վերաբերյալ հին և միջին դարերում կազմվել են մի շարք աշխատություններ: Սակայն հայերի ծագումնաբանության հիմք ընդունվում է Մովսես Խորենացու աշխատությունը: Ըստ Մովսես Խորենացու հայերի ծագումը վերագրվում է Հայկ նահապետին: Սակայն այդ ժամանակ Մովսես Խորենացին չգիտեր Ուրարտական պետության մասին և Վանի շրջանի ուրարտական հուշարձանները վերագրում էր Արա Գեղեցիկին: Հայկը համարվում էր արարչագործ և հսկա աստվածների որդին: Ըստ Մովսես Խորենացու՝ մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայկը պարտության է մատնում Միջագետքի տիրակալ Բելին և վերահաստատում իր անկախությունը: Եվ այդ օրվանից սկսած է մեկնարկում բուն հայոց տոմարը: Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ», երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի՝ «Արմենիա» և հայերի՝ «Արմեն» անվանումները:
Սակայն գոյություն ունի նաև հայերի ծագման արաբական ավանդությունը, ըստ որի հայերի ծագումը կապվում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունն ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին

Рубрика: Без рубрики

Հետազոտական աշխատանք

Հայ ժողովրդի առաջացումը

Անունը ոչ միայն դիմելու, այլ հաճախ նաև ազգային առանձնահատկություններն ընդգծելու միջոց է: Հայկական անունները ստեղծվել են բնության հանդեպ սիրուց, ազգերի միջև փոխհարաբերություններից, ազատագրական շարժումների և պատերազմների հետևանքով: Հայկը հայկական անունների շարքում առաջինն է: Եվ հենց այս առասպելական հերոսի անունով էլ հետագայում կոչվեց հայկական պետությունը՝ Հայք, Հայաստան և հայեր:Ըստ Մովսես Խորենացու Հայկը Նոյի 5-րդ սերունդն էր, ով հաղթեց Բելին և դրեց Հայոց պետության հիմքերը: Հայկի ցեղակից անուններից են Արմենակը, Արամայիսը, Արամը, Արան: Գերակշռում էին հիմնականում պատմադիցաբանական հերոսների անունները: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո սկսեցին տարածվել նոր Աստվածաշնչյան անուններ: Տարիների ընթացքում անունների ցանկը համալրվում է նորերով, իսկ հին անձնանուններից շատերը մոռացության են մատնվում:



Հայկական անունների մեջ հստակ տարանջատում կար արական և իգական անձնանունների միջև: Տղամարդկանց մեծ մասամբ կոչել են աստվածների, հաղթողների և արքաների անուններով, իսկ կանանց ոչ միայն աստվածուհիների և քրիստոնեական կույսերի, այլ նաև ծաղիկների, բնական երևույթների, թանկարժեք քարերի անուններով:Հայերի կյանքում իրենց անվանը զուգահեռ կարևոր նշանակություն ունեին նաև ազգանունները: Հնում ազգանվան միջոցով են իմացել, թե տվյալ մարդն ում որդին կամ ում ժառանգն է: Ազգանունների իմաստը դարերի ընթացքում մնացել է նույնը, փոփոխվել է միայն դրա կազմությունը: Հայկական ազգանունների 99 %-ը կազմվում է ցեղի նահապետական անվան և -յան մասնիկի միակցությամբ: Սակայն միշտ չէ, որ -յան-ին կցվել են նահապետական անուններ: Հաճախ ազգանունները կազմվում էին ըստ մասնագիտության, ինչպես օրինակ՝ Ներկարարյան, Բժշկյան, Դարբինյան և այլն: Շատ հազվադեպ հանդիպում են նաև -ունի մասնիկի կազմությամբ ազգանունները, որոնց արմատները շատ ավելի հին են:

Ազգային արժեքներ
Յուրաքանչյու ժողովրդի հայելին նրա ստեղծած արժեքներն են: Հայերն, անկախ բազմաթիվ պատերազմներից, պահպանել են ոչ միայն ավանդույթներն, այլ նաև ինքնությունը, մշակույթը, կրոնը և լեզուն: Եվ դարեր շարունակ կարողացել են փոխանցել այն ամենն ինչ կոչվում է ազգային արժեք:

Ազգային արժեքների պահպանության մեջ կարևոր նշանակություն է ունեցել գրերի գյուտը: 405 թվականից սկսված հայերն ունեցան իրենց յուրօրինակ այբուբենը, որը և դարձավ հայերի ամենակարևոր ազգային արժեքներից մեկը: Եվրոպայում միայն հայերն ու վրացիներն են, որ ունեն իրենց սեփական գիրը, մնացյալ ազգերը գրում են օգտագործելով կամ լատինական կամ կիրիլյան այբուբենը: Հենց գրերի ստեղծումով էր, որ արժևորվեց հայոց լեզվի և մշակույթի պահպանությունը:
Հայերն իրենց մշակութային արժեքները հավերժացրել են նաև հայկական գորգի վրա: Պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում գորգ են գործել: 13-րդ դարի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Փոքր Հայքում ճամփորդությունից հետո պատմել է, որ հայերը և հույները ժամանակին գործում էին ամենանուրբ և բարձրարվեստ գորգերը:

Ազգային արժեքների ցանկում իր ուրույն տեղն է գրավում ազգային հագուստը՝ տարազը: Այն արտահայտում է ժողովրդի մտածողությունը: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:Խոսելով ազգային հագուստի մասին՝ ազգային արժեքների շարքում պետք է առանձնացնենք նաև ազգային երգն ու պարը: Ազգային պարը, թերևս ազգի ամենայուրահատուկ և տարբերակիչ մշակութային տարրն է, որն առօրյայի և խնջույքների անբաժան մասն է կազմում: Այն ժողովրդի բնորոշ գծերի, ապրելակերպի և քաղաքակրթության աստիճանի կարևոր արտահայտչամիջոցն է:

Ազգայի արժեքների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ հայերի ազգային արժեքներն են՝ պատմությունն ու անցած ճանապարհը, հավատալիքները, մշակութային հազարամյա նյութական և ոչ նյութական ժառանգությունները, որոնք բազմաթիվ են:

Рубрика: Без рубрики

Ջոխար Մուսայի Դուդաև

Ջոխար Մուսայի Դուդաև չեչեներեն՝ Дудин Муса-кIант Жовхар, փետրվարի 15, 1944, Լայխորոյ, Գալանչոժսկի շրջան, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն — ապրիլի 21, 1996 Գեխի Չու, Իչկերիայի Չեչենական Հանրապետություն), չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, 1990-ականների չեչենական անկախության շարժման առաջնորդ, Իչկերիայի Չեչենական Հանրապետության առաջին նախագահ, ինչպես նաև այդ պետության գեներալիսիմուս։ Նախկինում՝ ավիացիայի գեներալ մայոր, խորհրդային բանակի ազգությամբ միակ չեչեն գեներալը, Աֆղանական պատերազմի մասնակից։ Սպանվել է 1996 թվականի ապրիլին Առաջին չեչենական պատերազմի ժամանակ՝ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։Ջոխար Դուդաև եղել է միակ չեչեն գեներալը և եղել է չափից շատ լավ ստռատեգ։Նա եղել է առաջին չեչեն հանրապետության նախագահ և վարել է բանակցություններ իրենց թշնամի ռուսների հետ և նաև արաբական բազում երկրների հետ որպեսզի նրանք օգնություն տրամադրեն նրանց։Իչկերիայի Չեչենական Հանրապետություն, ԻՉՀ (չեչեներեն՝ Nóxçiyn Respúblik Içkéri, Нохчийн Республик Ичкери, ռուս.՝ Чече́нская Респу́блика Ичке́рия, ЧРИ, մինչև 1993 թ. Նոխչիչո Չեչենական Հանրապետություն կամ Չեչենական Հանրապետություն) ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ (ՌԽԴՍՀ) տարածքում գոյություն ունեցած չճանաչված պետական կազմավորում։ Դե ֆակտո ոչնչացված է 2000 թվականին Ռուսաստանի զինված ուժերի կողմից։

2007 թվականի հոկտեմբերի 10-ին ինքնակոչ ԻՉՀ նախագահ Դոկու Ումարովը հայտարարել է ԻՉՀ-ի կազմալուծման և Նոխչիյչո (Իչկերի) վիլայաթի (Կովկաս իմարաթի) կազմավորման մասին, ինչը բերելը մեկ այլ ինքնակոչ առաջնորդի և ԻՉՀ պահպանման կողմնակից Ահմեդ Զակաևի հետ նրա հակամարտությանը։

Ռուսաստանում ԻՉՀ իշխանության մարմինները ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ իսկ դրանց գործունեության մեջ մասնակցումը քրեականորեն պատժելի գործողություն է։ ԻՉՀ անկախության հռչակումը Ռուսաստանի կառավարության և անջատվողականների միջ երկարատև ռազմական հակամարտության պատճառ է դարձել։
Կարող եմ ասել ես նախ շատ եմ հետաքրված այս ժողովրդով և պատմությամբ ինձ համար շատ հետաքրքիր էր կարդալ նրանց մասին այդ ժողովուրդը ով պայքարել է իր ազատության համար և մինչ օրս պայքարում է ինչքան ել շատ լինեն դավաճանները մեկ է Իչկերիաի գաղափարը և միտք այնքան հզոր է որ օրերից մի օր այդ ժողովուրդնել կունենա անկախ պետություն:

Рубрика: Без рубрики

Հաըոց պատմություն

Նրա Արևելյան արշավանքից հետո Աքեմենյան տերությունը ամբողջովին ոչնչացավ։ Սպանվեց Աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ III-ը։ Ալեքսանդր Մակեդոնացին իր կայսրության սահմանները հասցրեց մինչև ներկայիս Պակիստանի սահմանները։ Հիմնեց միքանի Ալեքսանդրիա քաղաք որոնցից մեկը Եգիպտոսում։

Հայերը Գավգամելայի ճակատամարտում շատ կարևոր դեր խաղացին։ Նրանք կազմում էին Աքեմենյան զորքի աջ ճյուղը և երբ որ կենտրոնական և ձախ ճյուղերը սկսեցին նահանջել աջ թևը մնաց և պայքարեց։ Հայոց զորավարներն էի Երվանդ III-ը և Միթրաուտեսը։

Հելլենիզմը հունականացումն է այսինքն հունական մշակույթի ներմուծումը ինչ որ երկրի մեջ։ Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում սկսվել է Ք.ա. III-դարից Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո։

  1. Հիմնավորեք,որ Մակեդոնացին չի կարողացել նվաճել Հայաստանը։ Ինչու սելևկյաններին չհաջողվեց իրականացնել Հայաստանը գրավելու ծրագիրը։

Մակեդոնացին Գավգամելայի ճակատամարտից 2 տարի անց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել Հայաստան որպեսզի նրանք տիրանան Բարձր Հայքում գտնվող ոսկու հանքին։ Սակայն հայերը ջախջախել են այդ զորքը և խեղդամահ են արել Մենոն զորավարին։

Սելևկյաններին չէր հաջողվում գրավել Հայաստանը, քանի որ Մեծ Հայքը և Փոքր Հայքը կռվում էին միասին։

  1. Ք.ա. III դարի վերջին հայկական ինչ թագավորություններ կային։ Երբ անկում ապրեց Հայկազունների Երվանդական թագավորությունը Մեծ Հայքում?

Ք.ա. III դարի վերջին Հայաստանում կային Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններ։

Ք.ա. 201 թվականին Հայկազունների Երվանդական թագավորությունը անկում ապրեց Սելևկյան արշավանքներից հետո։ Սպանվեց Երվանդկան թագավոր Երվանդ IV վերջինը և նրա եղբայր Երվա

Рубрика: Без рубрики

Հայոց պատմություն

Ըստ Քսենոփոնի հայերը շատ հյուրընկալ ժողովուրդ են և Հայաստանում Քսենոփոնը առաջին անգամ փորձել է գարեջուր։

  1. Ներկայացրեք Երվանդ II-ի գործունեությունը։

Երվանդ II-ը Հայաստանի սատրապն էր մինչև Ք.ա. 360-ական թվականները։ Նա ամուսնացած էր Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II-ի աղջկա հետ և բավականին մեծ ազդեցություն ուներ Աքեմենյան տերությունում։

Երվանդ II գլխավորել է Աքեմենյան տիրակալի դեմ միքանի սատրապների ապստամբությունը, բայց անհաջողություն կրելով ապաստանել է Հունաստանում և այնտեղ անցկացրել կյանքի վերջին տարիները։