Рубрика: Без рубрики

Հաշվետվություն

Առաջին շրջանը ինձ շատ դուր եկավ հենց այս դպրոցում․Ես ծանաոթացա նոր մարդկանց հետ ունեցա շատ լավ ճանապարորդություներ․Ինձ շատ դուր եկավ Արատեսի իմ երկու ճամփորդություները․Դսերից ես ընտրել էի խորացվաց Պատմություն վրացերեն և անգլերենը այդ բոլոր առարկաները ինձ շատ դուր եկավ ես սովորեցի նոր բաներ իմ հետաքրքրություները զարգացրեցի և նաև քանի որ ես ստեղծագործ եմ ես կարևորում եմ իմ հայոց լեզվի և գրականության իմացությունը․Այսքանը կարող եմ ասել իմ մասին և իմ ուսման հակիրճ սակայն ամեն բանը ասված է․

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Գետը իմ հեքիաթներից

Երկու գետեր կային,մեկի անունը Բեյն մյուսինը Սեյն․Նրանք ընկերներ էին ․Մի օր նրանց հարևան սարը ասաց որ Բեյնը լցվում է Սեյնի մեջ․Նրանք լռեցին,և նորից իրար հետ խաղացին,և Սարը հասկացավ որ նրանք իսկական ընկերներ էին

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Ծառը իմ հեքիաթներից

Անտառում կային շատ ծառեր բայց իմ հեքիաթի հերոսները երկու ծառ են մեկը բարի մյուսը գոռոզ,ինքնահավան․Մի օր ծառահատը եկավ տեսավ երկու ծառերը․Հատեց գոռոզին և տարավ․մինչ տանելը գոռոզը ասաց Տես ես ինչ գեղեցիկ եմ,որ ինձ են տանում,իսկ մյուսն ասաց Այ միամիտ դու փտած ես դրա համար ել քեզ տարան

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Նեղացկոտ Հացը իմ հեքիաթներից

Մի շուկայում արևելյան վաճառում էին հացեր բազմապիսի․Մի հնդկացի եկավ,ասաց,որ թե որ հացն է թարմ․Վաճառականն ասաց,որ սա է առանզնահատուկ հաց է․Հնդկացին շոշափելով ու զննելուվ ասաց,որ սովորական հաց է և շպրտեց առևտրականի վրա․ Հնդկացին շրջեց ամբողջ շուկան և չգտնելով լավ հաց,գալիս է գնելու այդ յուրահատուկ հացը․Գալիս է և տեսնում է այդ յուրահատուկ հացը գույնը փողել է ․նա վաճառականին հարցնում է,թե ինչ է եղել․Նա էլ պատասխանում է ,որ հացը տխրել է,որ իրեն թերագնահատել են․Վաճառողը ասաց հացին որ հնդկացին ներողուցյուն է խնդրում․Հացը միանգամից դարցավ մի հրաշք համով հոտով հաց․Թերագնահատել մեկին ում առաջին անգամ ես տեսնում երբ չգիտես նրա ունակուցյուների մասին դա սխալ է․

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու03.12.20

. Բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցերը:

Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են: – ապա

Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։ – և

Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ – որոնց, բացի

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ – որ, թե

2. Հարադիր բայերը։

փոխ են առել, հավասար է եղել, դուրս է գալիս

3. Մեկնաբանիր վերնագիրը։ Այս հոդվածի հետ ի՞նչ կապ ունի խելքը։

Վերնագիրն ուղիղ կապ ունի հոդվածի հետ: Հոդվածում խոսվում է, թե կշեռք բառը, որ լեզվից է եկել և փոխ առվել: Նախկինում քանքար նշանակել է կշեռք և այն կշռել են, այսինքն նշանակում է, որ գուցե շատ ժամանակներ առաջ խելքը կշռել են և ինչու ոչ, հնարավոր է, որ նաև վաճառել շուկայում:

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու 10.12.20

  • Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։
  • Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։
  • Վերանայիր Պետրոս Բեդիրյանի այս գրքից արդեն կարդացած հոդվածները և կարծիքդ գրիր նյութերի մասին։
  • Հաշվետվությունդ կազմիր անցած ուսումնական շրջանի մասին՝ ինչ ես սովորել, ինչ ձեռքբերումներ ունես, ինչ հմտություններ ես մշակել, ինչ բացահայտումներ ես արել։ Գրիր նաև ծրագրերիդ մասին։

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

-Շնորհավոր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։

Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae /կալե՛նդաե>կալե՛նդե/. սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։

(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Рубрика: Էկոլոգիա

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության և բնապահպանության մեջ

Բացատրել պոչամբար բառը, թվարկել Հայաստանի բոլոր պոչամբարները։

Պոչամբարը հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույց է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոնները, հանքաջրերը։ Բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։Սակայն պոչամբարները նաև կարող է շատ վատ ազդել այդ տարածաշրջանում բնակեցված բնակիչների համար․Հայաստանի պոչամբարները թվով 25 են։ Դրանք են՝ Սյունիքի Արծվանիկի պոչամբարը, որը ամենամեծն է Հայաստանում, Ողջիի պոչամբարը, Փուխրուտի համանուն պոչամբարը, Դարազամիի պոչամբարը, Գեղանուշի պոչամբարը, Հանքասարի պոչամբարը, N1 պոչամբարը, N2 պոչամբարը, N3 պոչամբարը, 2 հատ Սիփան-1 պոչամբարները, Դաստակերտի պոչամբարը։

Բնապահպանական վնասները։

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտման պատճառ է դառնում։ Ծանր մետաղների թունավոր արտանետումների հետևանքով, ջրային ու հողային ռեսուրսները աղտոտվում և թունավորվում են։Նաև այդ աղտոտման համար և այդ պոչամբարների համար պետուցյունը գանձում է զրո դրամ․

  1. Որտե՞ղ է Ամուլսարը ու ինչ կլինի եթե հանքը շահագործվի։

Ամուլսարը  ոսկու հանքավայր  է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987մ է։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրում քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկ է լինում։ ՀՀ բնապահպանության նախարարությունը բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները և 2016 թվականի ապրիլի 29-ին տվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն։Սակայն չպետք է թույլ տալ այդ հանքի բացումը․

  1. Ի՞նչ հանքեր կան Հայստանում և ինչ մետաղներ ենք արդյունահանում։

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր, ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Рубрика: Պատմություն

Վանի թագավորուցյան դիցարանը

Ուրարտացիների կրոնական պատկերացումների մեջ Խալդի աստվածը ռազմիկի կերպարանք ուներ․Նա օրհնում էր Թագավորին արշավանքի մեկնելիս,օգնում էր նրան հաղթելու թշնամուն․ԵՎ պատահական չէ որ Մուսասիրի տաճարում որոշակի արտահայտված էր նիզակի ու վահանի պաշտամունք․Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ․իվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։Խուտուինի աստվածը դա հնարավոր է կամ պատերազմի կամ հաղթանակի աստվածն է․Տուրանի, հին աշխարհի մարմնավորված աստված, Ուրարտական դիցաբանության մեջ (Վանի թագավորության դիցարանում) համարվում է ծիածանների աստվածը․Ուա աստվածը արական սեռի մի աստված է որը մտնում է վանի դիցաբանուցյան մեջ․Շեբիթու, Շեբիտու, Վանի թագավորության դիցաբանի ութերորդ աստվածությունը։ Գաղափարի մարմնավորումն անհայտ է։ ․ Ղափանցյանը կապում է Միջագետքի Սաբիտու-Սիդուրի դիցուհու անվանը։ Ըստ Ն․ Ադոնցի՝ Շեբիթուի պաշտամունքն առնչվում է Շեբեթերիա քաղաքին (ենթադրվում է Արածանիի աջ ափին)։

Рубрика: վրացերեն

Ալեքսանդր Մանթաշյանց Վրացերեն

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ: Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս.

Рубрика: Էկոլոգիա

Բնապահպանական աղետները պատերազմական իրավիճակում 10.16.20

Պատերազմի ժամանակ կարող են լինել բնապահպանական աղետներ․Մինգեչաուրի ջրամբարը որը հանդիսանում է Ադրբեջանի ՀԷԿ-ը շատ մեծ դեր է խաղում այդ երկրի մեջ,քանի որ ըստ հաշվարկների Ադրբեջանի 40% էլեկտրականությունը ապահովում է Մինգեչաուրի ջրամբարը։Ըստ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)-ի հայերը այս պատերազմի ժամանակ բոլոր շանսերը ունեն հարվածելու Մինգեչաուրի ջրամբարին և այդ պատժիչ գործողությունից հետո Ադրբեջանը որոշ ժամանակով անկում կապրի,քանի որ կանջատվի երկրի էլեկտրականության շուրջ 40%-ը։Եթե թշնամին հարվածի մետաղական հանքերին, պոչամբարներին, Հէկերին կարաջանա շատ մեծ քանակի հրդեհ և Հայաստանը կունենա շատ մեծ խնդիրներ էլեկտրականության հետ նաև եթե հարվածեն հանքերին և պոչամբարներին կառաջանան փլուզումներ։Նաև եթե թշնամին հարվածի այնպիսի տարածքների որտեղ շատ են չոր խոտերը և հրդեհավտանք այլ օբյեկտների ապա շատ մեծ տարածությամբ կսկի հրդեհ և դա կարաչացնի շատ մեծ դժվարություն կներկայացնի իրենից։ Աղետները կանխելու իմ խաղաղասիրական կոչն է որպեսզի վերջանա այս պատերազմը առանց այնել ունենք շատ կորուստներ և դա ցավ է բոլորիս համար,երբ վերջանա պատերազմը չեն լինի բնապահպանական աղետներ և չենք ունենա անմեղ զոհեր և նաև բնապահպանական աղետնել ստեղծելը մեր թշնամու կողմից շատ հեշտ է քանի որ հայաստանը ունի մեծ պոչանբարներ սակայն եթե մեր թշնամին այդ բանը անի դա շատ անդարնալի հետեվանքների կբերի