Рубрика: Без рубрики

Essays

Many people who are considered to be a failure in school end up to be successful in their lives. In my opinion, having good communication skills and Following one’s passion, which is the most important ingredient for success, could be the possible reason fot their success.Life is full of surprising packages.However,many people follow other paths and become successful

Рубрика: Без рубрики

Essays

electronics, this product is in high demand։I picked up this thread because it’s very interesting։There are several things to consider in order to have a great sale in the electronics market։must have a very good reputation and confidence։must also have very good advertising because advertising has a very big place in business։Advertising can very well influence sales։must have friendly good staff at the points of sale։because it depends on the sellers how they will represent the brand։in business you have to be very attentive and follow everything and so you will have good sales.

Рубрика: Без рубрики

Հայ գրականության՝ 19-րդ դարի սյուները՝

Ավետիք Իսահակյան Հովհաննես Թումանյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», — սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

Ավետիք Իսահակյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում, Երևան

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան փետրվարի 19, 1869, Դսեղ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Ավետիք Իսահակյանը այցելել է բարեկամներին ու համոզել՝ սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում

Рубрика: Без рубрики

Հայ ժողովրդի առաջացումը Հետազոտական աշխատանք

Հայ ժողովրդի էթնոգենեզ (հայ ժողովրդի ձևավորումը), հայ ժողովրդի ձևավորման բարդ և երկարատև գործընթացը, որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։ Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։ Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։ Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։ 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։ Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։

Հայկ նահապետ Հայկ դյուցազուն, լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ

«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարատ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

Рубрика: Без рубрики

What I’m looking forward to most this year

I have big plans this year․I have tied my plans to my uman․I have to study well this year. I want to enter the university and I have big tests ahead of me․I think this year I will approach the academic year more consciously and the student years will follow.This year, like other years, I have expectations for new acquaintances.And the biggest wish is that there will be peace in my country, because only then I will have a successful future.
Рубрика: Без рубрики

Communication is not that easy

How often do we flippantly speak of the importance of communication as if it is something simple and easy? We say it in reference to couples who are about to embark on marriage, we say it when a friendship is on shaky ground, we say it in the context of our workplace and management skills, and we say it in just about every social interaction that isn’t going as we had hoped.

Communication is not simple! Communication is a complex, multifaceted, multilayered, verbal and nonverbal, conscious and unconscious phenomenon. I think many of us take it for granted and I think most of us communicate in a way that we are not even conscious of. The unconscious part of us, the integral, instinctive, reactive and underdeveloped elements of our formation come together during our communications and can negatively impact on our relationships which can then impact on other areas of our life.

Рубрика: Без рубрики

Մեծապատիվ մուրացկաններ,Գրականություն

«Մեծապատիվ մուրացկաններ», Հակոբ Պարոնյանի վեպը, որը գրվել է 1887 թվականին։ Այն հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»:

Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը և դերասանը։

Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։       

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:  

Рубрика: Без рубрики

Հակոբ Պարոնյան,Գրականություն

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։
Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։
Գրական գործունեություն
Խմբագրել
1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Рубрика: Без рубрики

ԽՍՀՄ Զինված ուժեր

ԽՍՀՄ ԶՈՒ կազմված է եղել ռազմավարական նշանակության հրթիռային, ցամաքային, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերից, ռազմաօդային ուժերից (ՌՕՈՒ), ռազմածովային նավատորմից (ՌԾՆ), ԶՈՒ-ի թիկունքից, քաղաքացիական պաշտպանության շտաբներից և զորքերից։ Դրանք, իրենց հերթին, բաժանված են եղել զորատեսակների, հատուկ զորքերի և այլն։ Զինված ուժերի ղեկավարությունը վստահված է եղել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեին, ԽՍՀՄ գերագույն խորհրդին և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին։ զարգացում ապրեց խորհրդային ռազմագիտությունը, առանձնապես ռազմական արվեստը։ 1945 թվականի սեպտեմբերին վերացվեց ՊՊԿ, դադարեցրեց իր գործունեությունը ԴԴՀ ռազմակայանը։ 1946 թվականի փետրվարին Պաշտպանության և ՌԾՆ-ի ժողկոմատների փոխարեն ստեղծվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի միասնական ժողկոմատ, 1946 թվականի մարտին վերանվանվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի մինիստրություն, 1953 թվականից՝ ԽՄՀՄ պաշտպանության մինիստրություն։ Պատերազմից հետո ստեղծվեց Հյուսիս-ատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)։ Սոցիալիստական ճամբարի երկրները, ՆԱՏՕ-ի օրինակով, կնքեցին Վարշավյան դաշինքը (1955)։ Պատերազմից հետո ԽՍՀՄ ԶՈԻ շարունակեց ժամանակակից զենքով և տեխնիկայով հագեցումը, ստեղծվեց միջուկային և ջերմամիջուկային զենք։ Զենքի և ռազմական տեխնիկայի որակական փոփոխությունն անհրաժեշտ դարձրեց էականորեն փոխել ԶՈԻ-ի անձնակազմի ուսուցման ձևերն ու մեթոդները և կազմակերպական կառուցվածքը։ Ստեղծվեցին ԶՈԻ-ի նոր տեսակներ՝ հակաօդային պաշտպանության (1954) և ստրատեգիական նշանակության հրթիռային (1960) զորքեր։ Մովետական ռազմական դոկտրինան ուներ պաշտպանական նպատակ։ Միաժամանակ այն նախատեսում էր ԽՍՀՄ ԶՈԻ-ի վճռական գործողություններ՝ ԽՍՀՄ-ի կամ սոցիալիստական ճամբարի մյուս երկրների նկատմամբ ենթադրյալ որևէ ագրեսիայի հակահարված տալու համար։ Մեծ փոփոխություններ կատարվեցին ԶՈԻ-ի բոլոր տեսակներում։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը նախատեսված էին լուծելու միջուկային պատերազմի ստրատեգիական խնդիրները, հագեցված են եղել միջմայրցամաքային և միջին հեռահարության գործողության հրթիռներով։ Ցամաքային զորքերը ԶՈԻ-ի ամենազանգվածային և բազմակողմանի մարտակազմով տեսակն էին։ Կազմված են եղել մոտոհրաձգային, տանկային, հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ-ի զորքերի զորատեսակներից։ Օդադեսանտային զորքերը հագեցված էին ավիատրանսպորտի, ինքնագնաց հրետանու, ռեակտիվ, հակատանկային և զենիթային միջոցներով, զրահատրանսպորտյորներով և այլ մարտական տեխնիկայով։ Համաձայն ռազմական կանոնադրության, ՀՕՊ-ի զորքերի գլխավոր խնդիրն է եղել հնարավոր օդային ագրեսիային հակահարված տալը։ ՀՕՊ-ի կրակային ուժի հիմքը կազմում էին զենիթային հրթիռային զորքերը և ՀՕՊ-ի ավիացիան, որն ուներ գերձայնային հրթիռակիր կործանիչ որսիչներ։ ՌՕՈԻ կազմված էին հեռավոր գործողության, ճակատային, բանակային, ռազմատրանսպորտային ավիացիայից, ունեցել են տարբեր նշանակության ինքնաթիռներ։ ՌԾՆ ունի ստորջրյա և վերջրյա ուժեր, ծովային ավիացիա, ծովային հետևակ և առափնյա հրթիռահրետանային զորքեր։

Անցնենք ավելի հետաքրքիր բաժնին ես առանձնացրել եմ լավագույն զենքերը որը ստեղծվել է ԽՍՀՄ ի ժամանակ դրանցից համարում եմ ամենա ֆենոմենալ հայտնագոծությունը դա Կալշնիկ ավտոմատը և Տ 34 տանկը որը մեծ դեր ունեցավ Հայրենական մեծ պատերազմում և նաև Կատյուշա տեսակի հռթիռային համազարկի կայնքը

T-34, երկրորդ աշխարհամարտի տարիների ԽՍՀՄ միջին տանկ։ Սերիական արտադրությունը սկսվել է 1940 թվականին։ Մինչև 1944 թ. եղել է բանակի հիմնական տանկը (փոխարինվել է նրա մոդիֆիկացիա ՝ T-34-85-ով)։ Համարվում է երկրորդ աշխարհամարտի ամենամասայական տանկը։ Մշակվել է Միխայիլ Կոշկինի գլխավորած ՝ Խարկովի № 183 գործարանի տանկային բյուրոյի կողմից 1937 — 1940 թվականներին։ Տանկում օգտագործվել է գերխնայող դիզելային շարժիչ, որը շնորհիվ տանկը ստացել է մանեվրություն, արագություն և անցանելիություն։ Սկսած 1942 թ. T-34-ը նաև սկսել են արտադրել Սիբիրի և Ուրալի գործարաններում։ Տանկը այնքան հոջողակ է եղել որ մինչ այժմ նրա T-34-85 մոդիֆիկացիան օգտագործվում է որոշ երկրներում։ Արտադրվել է մոտ 84000 միավոր T-34։

ԿՁԱ (ռուս.՝ АКМ) կամ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный), հրաձգային զենք, որի խնդիրն է հակառակորդին մարդկային կորուստներ պատճառելը։ Այս ավտոմատը 1959 թվականին մտավ ԽՍՀՄ սպառազինություն՝ ԿԱ -ին փոխարինելու նպատակով։ Զենքի տրամաչափն է 7.62 մմ է, իսկ քաշը առանց փամփուշտների 3.1 կգ է։ Լիցքավորված պահեստատուփով 3.6 կգ է։ 1 պահեստատուփը պարունակում է 30 փամփուշտ։ 1 զենքի հետ տրվում է 4 պահեստատուփ դրանց համար նախատեսված պայուսակով, այսինքն 120 փամփուշտ։ 1 փամփուշտի քաշը 16.2 գ է։ Զենքի երկարությունը 880 մմ է, իսկ տեղադրված սվին դանակով 1020 մմ է։ Կրակի նշանառու հեռավորությունը 1000 մ է, իսկ է մահացու հեռավորությունը 1500 մ է։ Մարտական արագաձգությունը մենահատ կրակի դեպքում կազմում է 40 կր/ր, իսկ ավտոմատ կրակի դեպքում 100 կր/ր։ Հրաձգության տեմպը 600-660 կր/ր է։ Փամփուշտի գնդակի սկզբնական արագությունը կազմում է 715 մ/վ։

«Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ ՀԿՌհ։ Այդ ընտանիքի զինատեսակներից թերևս առաջինը։ Անվանումը՝ ԲՄ-13, այսինքն Մարտական մեքենա-13 (ռուս.՝ БМ-13, Боевая машина-13)։ Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թվականներ) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը։Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921 թվականին։ Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։ ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937-1938 թվականներին։ 1938-1941 թվականներին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք։ Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 և այլն)։ «Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944 թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ