Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու 09.12.2021

  • Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը, որոշիր շարահյուսական պաշտոնը, ոըխակերպիր երկրորդական նախադասության։

1․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-նախադաս որոշիչ

Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազտներ:

2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելի

Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։

3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակա

Նրան, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։

4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագա

Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզինրա արքունիքում պաշտոն ստանա։

5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչ

Այն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։

6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիր

Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։

7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագա

Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։

8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչ

Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։

9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-ժամանակի պարագա

Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։

10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելանհավատների տիրապետությունից։-ստորոգյալ

Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

Рубрика: Քաղաքագիտություն

Ազգային Շահ

«Ազգ» հասկացողության համար լեզուն միավորիչ հզոր գործոնի դեր է ստանձնում տվյալ ազգի համար ոչ միայն որպես էթնիկ, լեզվացեղային միություն, այլև որպես վարչատարածքային, պետական-քաղաքական մըավորող ստեղծող, կառուցող ուժ։«Ազգ» հասկացության հաջորդ կարևոր հատկանիշը կրոնն է (դավանանքը)։ Կրոնական ուղղության ընտրությունն արդեն քաղաքական կողմնորոշման ակտ է, սա էլ նշանակությունը։

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում։ Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ։ Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր « Ի պաշտպանություն ազգային շահի » գրքում։

Ազգային շահ , որը երբեմն անվանվում է պետական գիտակցություն, պետության նպատակների և ամբիցիաների ամբողջությունն է, լինեն դրանք թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ մշակութային։ Պետական շահի կոնցեպցիան կարևորագույններիցն է միջազգային հարաբերություններում։

«Ազգային անվտանգություն» տերմինը անգլերեն «national security» հասկացության թարգմանությունն է, որը սկզբունքորեն կարող է թարգմանվել և՛ որպես ազգային, և´ որպես պետական անվտանգություն:

Рубрика: Քաղաքագիտություն

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանություններ բաժանման գլխավոր նպատակներն են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:այաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

2․ Ներկայացրե՛ք ՀՀ Օրենսդիր իշխանությունը։
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

3․ Ներկայացրե՛ք ՀՀ Գործադիր իշխանությունը։

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

4․ Ներկայացրե՛ք ՀՀ Դատական իշխանությունը։

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Рубрика: Քաղաքագիտություն

Պետություն դերը հասարակություն մեջ

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահատում են պետության հասարակական առաքելությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը:
Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում են երկրի ներքին խնդիրներն, իսկ արտաքին գործառույթները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերություններ են հաստատում, զարգացնում դրանք, պաշտպանում երկրիրը և այլն: Բոլոր գործառույթները սերտորեն կապված են իրար հետ և լրացնում են միմյանց:

Рубрика: Քաղաքագիտություն

Պետություն

Պետությունը, սահմանվում է որպես հասարակական
կարգն ու կայունությունն ապահովող ինստիտուտների ամբողջություն:Պետության ձևը, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր է, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետաիրավական ռեժիմը։

Իրավական և սոցիալական պետություններ՝

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:

Պետության ձևի բաղադրատարրերն են՝

Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։

Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։

Պետական կառավարման ձևը, որը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը, այդ մարմինների փոխհարաբերությունների կարգը միմյանց և բնակչության հետ, ինչպես նաև դրանց ձևավորման հարցում հասարակության մասնակցության աստիճանը։

Պետական կառավարման հիմնական ձևերն են՝ միապետություն և հանրապետություն:

Միապետութուն

Միապետությունը կառավարման մի ձև է, որտեղ պետությունը կառավարում է միապետը՝ պետութան միանձնյա ղեկավարը, գահը փոխանցվում է ժառանգաբար և միապետը ժողովրդի առջև պատասխանատվություն չի կրում: Միապետության ժամանակ չկա օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է միապետը: Կա միապետության տեսակներ՝ բացարձակ միապետություն, սահմանադրական միապետություն, դուալիստական միապետություն և խորհրդարանական միապետություն:

Բացարձակ միապետություն (անսահմանափակ)-երկիրը ղեկավարում է միապետը, նա երկրի գերագույն մարմինն է: Սահմանափակ միապետություն-բացի միապետից կան նաև այլ իշխանություններ:

Սահմանադրական միապետություն-միապետն ունի սահմանափակ իշխանություն, որը հիմնված է Սահմանադրության վրա, այնտեղ կա մեկ իշխանություն ևս, որը ձևավորում է ժողովուրդը:

Դուալիստական միապետություն-այստեղ միապետն ունի գործադիր իշխանության լիարժեքություն, նաև ունի օրենսդիր և դատական իշխանությունների մի մաս:

Խորհրդարանական միապետություն-միապետը ձևական բնույթ է կրում, ամեն ինչ կատարում է խորհրդարանը:

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման մի ձև է, որտեղ երկրի ղեկավարին ըտրում է ժողովուրդը կամ հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից: Հանրապետությունում երկիրը ղեկավարում է նախագահը, պետությունն ունի օրենսդիր, գործադիր մարմիններ և դատական համակարգ: Որոշումները կայացնում է նախագահը դրանք համձայնեցնելով խորհրդարանի հետ: Կան հանրապետության տեսակներ՝ Նախագահական հանրապետություն, Խորհրդարանական հանրապետությունը, Կիսանախագահական հանրաետություն:

Նախագահական հանրապետություն-երկրում իշխանությունը պատկանում է նախագահին, որոշումները ընդունում ու իրականացնում է նախագահը, կազմավորում և կազմալուծում է օրենսդիր մարմինը (խորհրդարանը):

Խորհրդարանական հանրապետություն-որոշումները ընդունում է Ազգային ժողովը, նախագահը չունի լիազորություններ:

Կիսանախագահական հանրապետություն-Կառավաարման նման ձև ունեցող երկրներում նախագահի իշխանությունը զուգորդվում է խորհրդրաանական իշխանությամբ:

Рубрика: Քաղաքագիտություն

Կուսակցուցյուները և քաղաքական գաղափարաղոսությունը

Կուսակցությունները նույն գաղափարախոսությամբ  առաջնորդվող մարդկանց հասարակական կազմակերպություններ են, որոնք իրենց նպատակն են համարում պետության կառավարումը վերցնել իրենց ձեռքը կամ էլ այդտեղ մասնակցություն ունենալ հանրային կառավարման և տեղային ինքնակառավարման մարմինների իրենց ներկայացուցիչների շնորհիվ։

Ըստ գործելաոճի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • Ավանգարդային
  • Պառլամենտական

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ ։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։

Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

միակուսակցական,

երկկուսակցական,

բազմակուսակցակ

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու

  1. Գոյականի հոգնակի թվի կազմությունը հայերենում և այլ լեզուներում
    -հոգնակիի կազմության տարբերությունները ո՛ր հատկանիշներից ելնելով են լինում, -բացառությունները՝ համեմատել, եզրակացության գալ։

Հայերենում գոյականի հոգնակին կազմվում է եր-ով և ներ-ով: Միավանկ գոյականները ստանում են -եր վերջավորությունը, իսկ բազմավակերը՝ -ներ: Կան միավանկեր, որոնք ստանում են -ներ վերջածանցը, քանի որ նախկինում ունեցել են ն վերջածանց, որը հոլովման դեպքում ի հայտ է գալիս, օրինակ՝ մուկ-մկներ, ձուկ-ձկներ: Բազմավանկներ կան, որոնք ստանում են -եր վերջածանցը այն պատճառով, որ վերջին արմատը միավանկ է: Մյուս բոլոր լեզուներում գոյականի հոգնակին ունի իր կանոնները ու բացառությունները: Անգլերենն ու հայերենը նման են իրենց կին և տղամարդ բառերով՝ կանայք-տղամարդիկ, women-men:

2. Կազմել տրված գոյականների հոգնակին․
պատգամախոս, գծանկար, կողակից, եզրագիծ, պարտավորագիր, սկզբնատառ, եզրանախշ, մարզպան, հայագետ, պարերգ, կնքահայր, գրչատուփ, ծառաշարք, խաչքար, դասալիք, հրթիռ, ուղեկցորդ, արջաբույն, վիպագիր, ժամանակացույց, ժանր, սպի, շտաբ, աստղ։

Պատգամախոս -պատգամախոսներ

Գծանկար – գծանկարներ

Կողակից – կողակիցներ

Եզրագիծ – եզրագծեր

Պարտավորագիր – պարտավորագրեր

Սկզբնատառ – սկզբնատառեր

Եզրանախշ – եզրանախշեր

Մարզպան – մարզպաններ

Հայագետ – հայագետներ

Պարերգ – պարերգեր

Կնքահայր – կնքահայրեր

Գրչատուփ – գրչատուփեր

Ծառաշարք – ծառաշարքեր

Խաչքար – խաչքարեր

Դասալիք – դասալիքներ

Հրթիռ – հրթիռներ

Ուղեկցորդ – ուղեկցորդներ

Արջաբույն – արջաբներ

Վիպագիր – վիպագիրներ

Ժամանակացույց – ժամանակացույցներ

Ժանր – ժանրեր

Սպի – սպիներ

Շտաբ – շտաբներ

Աստղ – աստղեր

3. Դրվատել, պախարակել, զգլխիչ, դեռափթիթ, դժխեմ, ժանտ, մեծատուն, սնապարծ, խանդաղատանք, սեթեւեթանք, ստույգ, անհեթեթ, աստանդական, ասպնջական, վանատուր, դրացի, կողակից բառերի բացատրությունները գտիր բառարաններից, գրառիր քո բլոգում։ Պատրաստվիր «Այլ կերպ» խաղի՝ տրված բառերով։

Դրվատել – գովել, գովաբանել

Պախարակել – վատ արարքի համար նախատական խոսքեր ասել, պարսավել

Զգլխիչ – գլխին խփող, հարբեցնող

Դեռափթիթ – նոր փթթող, նոր ծաղկող, մատաղ, մանկահասակ

Դժխեմ – չարաբարո, դժնի, ժանտ, անագորույն

Ժանտ – դաժանություն՝ անողոքություն պարունակող արտահայտող

Մեծատուն – հարուստ, ունևոր, մեծահարուստ

Սնապարծ – անհիմն գոռոզություն ունեցող, պարծենկոտ, գոռոզամիտ

Խանդաղատանք – քնքշության՝ գորովանքի զգացմունք, գորով, սեր

Սեթևեթանք – աչք ծակող պճնանք՝ զարդարանք, պչրանք

Ստույգ – ճշգրիտ, ճիշտ, ճշմարիտ, այնպիսին, որ համապատասխանում Է սահմանված՝ հաստատված՝ նախատեսված պահանջին՝ տվյալին

Անհեթեթ – տխմար, անիմաստ, անմիտ

Աստանդական – այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող

Ասպնջական – հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող

Վանատուր – հյուրընկալ, իր մեջ՝ իր գիրկն ընդունող, տեղ տվող, հովանավորող

Դրացի – հարևան

Կողակից – միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կե

Рубрика: Без рубрики

Գրականություն

«Կարդում ենք գրաբար» և «Կարդում ենք հայ հին գրականություն» նախագծր

Աշխարհաբարի հետ համեմատած շատ է տարբերվում, բառերը, արտահայտությունները տեղերով փոխված են և այլն: Օրինակ՝ գրաբարում ասվում է աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն, իսկ աշխարհաբարում՝ ծավալվել են աչքերը ծով
առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ
: Աշխարհաբարում հիմնականում գրված է բայը, հետո բնորոշող բառը (Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին), իսկ գրաբարում հակառակը (Հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր):

  • Առանձնացրո՛ւ նկարագրությունները։ Ելնելով այդ նկարագրություններից՝ մեկնաբանիր Նարեկացու վերաբերմունքը նկարագրվողին։

Աչքն ծով ի ծով, Վարսիցն երամից զարդ, Ձեռացն եղիշոյ սարդիատունկ կամարակապ կապէր, Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով, Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթիլ առնոյր։

Ելնելով Նարեկացու նկարագրություններից կարելի է հասկանալ, որ նա վերաբերվում է նկարագրվողին շատ յուրահատուկ կերպով, ինչպես եզակի մի կնոջ: Նկարագրում է նրա արտաքնի յուրաքանչյուր դետալն ամենագեղեցիկ բառերով, համեմատելով նրան բնության տարբեր երևույթների հետ:

  • Կարդա՛ բաղաձայնույթի մասին։ Գտի՛ր բանաստեղծության մեջ բաղաձայնույթի օրինակը, որոշիր՝ ինչ ձայն է առաջանում։

ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր

ծայրից ծաղկանց

սիւնն ի սրտին

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Գրականություն

Կարդա՛ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն:

Այս էսսեում Վանո Սիրադեղյանը խոսում էր ժողովրդի, պատերազմի, ավելի ճիշտ չհիշվող պատերազմի մասին: Նա պնդում էր, որ ժողովրդի համար միայն պատերազմ է համարվում այն, երբ հազարավոր զոհեր են լինում կամ ժողովրդի կեսին բնաջնջում են: Նա բողոքում էր, որ մեկ ազգ-մեկ հայրենիք արտահայտությունն անելիս հիշենք, որ պատերազմի օրերն սփյուռքից միայն 50 հոգի էր կամավորագրվել, այն ինչ իր ընկերներից մեկը գնացել է կռվելու անգամ իր մոր հայրենի գյուղի համար:

«Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական:

Նա դժգոհում է ժողովրդի մեծ-մեծ խոսելուց, քանի որ նրանք միշտ խոսում են, գովաբանում են իրենց ազգը կամ էլ բողոքում, բայց գործնականում միշտ չեն գործում, չեն փորձում փոխել դեպի լավը: Նույնիսկ պատերազմի միայն մութնու ցուրտն են հիշում:

Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եւ չի հիշում 41-45-ի պատերազմի տեւողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ… 

Ինչպես միշտ հասարակությունը մնացել է անփոփոխ: Նույն պատկերն է նաև 20 տարի անց: Հասարակությունը դեռ բողոքում է կամ էլ մեծ-մեծ խոսում ազգի, հայրենիքի, հայրենասիրության մասին, այն ինչ այդ խոսացողներից կամ բողոքողներից ոչ ոք չի կարող ասել, որ արել է մի նշանակալի բան իր հայրենիքի համար: Միայն հայրենասիրության մասին երգեր են երգում և բանաստեղծություններ արտասանում, բայց չէ որ միայն հայրենասիրական ոգով չենք կարող հայրենիքը զարգացնել, ավելի լավը դարձնել, դա պետք է վերածել գործի:

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Սիզիփոսի առասպելը

Վերլուծություն՝

Կամյուի <<Սիզիփոսի առասպելը>> կրկին աբսուրդի մասին էր` ասելիքով մի փոքր նման <<Օտար>>-ին։ Սիզիփոսը պատժված էր և որպես պատիժ պետք է անընդհատ քար բարձրացներ ժայռը, քանի որ անիմաստ աշխատանքն ամենադաժան պատիժն էր համարվում։ Այդտեղ աբսուրդը Սիզիփոսի պահվածքն էր, քանի որ նա համակերպվելով դատապարտված իր ճակատագրին, այլևս չէր բողոքում, նույնիսկ երջանիկ էր։ Այս տողերից կարելի էր հասկանալ նրա հաղթանակը, քանի որ որ նա կարծես այդպիսով չպատժվեր, հերքեր այդ պատիժը և հաղթանակած դուրս գար։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։

Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։

Այո, երջանկությունը աբսուրդի հայտնությունից չի կարող առաջանալ, բայց երջանկությունը կարող է աբսուրդ առաջացնել։ Կյանքում լինում են դեպքեր, երբ ամեն ինչ այնքան երջանիկ և իդեալականին մոտ է թվում, որ դա աբսուրդ է թվում։

<<Օտար>>-ին նման է այնքանով, որ հերոսը կրկին աբսուրդի զոհ է, հասարակությունը նրան չի ընդունում իր հայացքների համար, դա համարելով աբսուրդ և տարօրինակ։ Նա արհամարհում էր իր ճակատագիրը և նույնիսկ այդտեղ գտնում երջանկության իմաստ։