Рубрика: Էկոլոգիա

Օֆշորներ Էկոլոգիա 13.02.21

Image result for Օֆշորային

Օֆշորային ընկերություները համեմատաբար ունենաում են տարբեր քաղաքական գործիչներ ովքեր չեն ցանկանում որ հանրությունը իմանա իր ընկերուցյուների մասին,քանի որ Օֆշորային գոտիներում պահպանվում է գաղտնիուցյունը սեփականատիրոջ նրանց համար դա դրախտ է համարվում

Օֆշորային գոտու օգուտը

Օֆշորային գոտիները հիմնականում կղզիներ են, որոնք ունեն քիչ բնակչություն, առանձնացված տարածք և սակավ ռեսուրսներ: Սա ռազմավարական քայլ է երկրների կողմից՝ այս տարածքներ ներգրավելու լուրջ կապիտալ և նպաստելու դրանց ակտիվ զարգացմանը: Օֆշորային կղզիներից են Բելիզը, Բահամյան կղզիները, Վիրջինյան կղզիները եւ այն․

Աշխարհի օֆշորային գոտիներ

Աշխարհի օֆշորային գոտիները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.

  • Կղզի օֆշորներ՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսների, Կարիբյան ծովի ոչ մեծ կղզիներ և կղզիների խմբեր։ Դրանց հիմնական առանձնահատկություններն են հարկերի իսպառ բացակայությունը, չափավոր և հաստատագրված վճարումների համակարգի կիրառումը, հաշվապահական հաշվառում չպարտադրելը, սեփականատերերի և գործարքների վերաբերյալ գաղտնիության բարձր աստիճանը։
  • Եվրոպական օֆշորային գոտիներն ունեն անհամեմատ բարձր կարգավիճակ և օֆշորային ընկերության տարեկան սպասարկումը կարող է արժենալ տասնյակ հազար դոլարներ։ Այս երկրներն ունեն հարկային արտոնություններ գործունեության որոշակի տեսակների համար։ Այս գոտիները չի կարելի է համարել լիարժեք օֆշորներ, քանզի կան հարկեր, պարտադիր է հաշվապահական հաշվառումը, անցկացվում է աուդիտ, իսկ սեփականատերների մասին տեղեկությունները տրամադրվում են ընդհանուր կարգով։
  • Որոշ վարչատարածքային գոյացություններ, որտեղ հարկային հատուկ ռեժիմ է գործում։
Image result for Օֆշորային

Рубрика: Без рубрики

Երկրաշարժ էկօլոգիա 16.02.21

Image result for Երկրաշարժ

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. բնական և տեխնածին։ Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Երկրաշարժերը լինում են կանխատեսելի և ոչ կանխատեսելի։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Երկրաշարժը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ: Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի օջախներն ունեն ոչ խորը՝ 30-35 կմ խորություն, այսինքն դրանք գտնվում են երկրակեղևում, որի պատճառով երկրաշարժերը կոչվում են երկրակեղևային: Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտանգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ:

Image result for երկրաշարժ / землетрясение 1988

Հայաստանում գտնվող ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե’ տեղական և թե’ արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար․

Рубрика: Без рубрики

Պատմություն․ մարդ ով փողել է պատմությունը

Հազար իննահարյուր յոթանասուներեքի հունվարի քսաննյոթին Ամնի Սանտա բարբրա քաղաքում մի ծերունի վռիժառու դաժանորեն սպանում է լոս անջելոսի թուրքիաի հյուպատոսին և նրա տեղակալին այս սպանություները մեծ ալիք են բարցրացնում ամբողջ աշխարհով․Ծերունու անունն էր Գուրգոն Յանիկյան,նրա այս արարքով նա ոտքի հանեց ցեղասպանությունից տուժված և ամբողջ աշխարհով սփռված հայերին․Ոտքի հանելով հայ սփյուռքի երիտասարդությանը նա կարողացավ նոր շունչ տալ և հիշեցնել հայ դատի մասին․մինչև օրս նրա մասին հիշում են և կոչում ինչպես հայ գաղտնի բանակի Ասալաի հիմնադիրը և կնքահայրը․

Рубрика: Без рубрики

հայոց լեզու․09.02.2021

Կարդա Հովհ. Թումանյանի «Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանն ու իմ «Շունն ու կատուն» հոդվածը։

նշիր և պատասխանիր

  1. Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։

Գեղարվեստական ոճը գրական աշխատություների լեզվի առանձնահատկությունն է։ Այն պատկերավոր դրսևորումն, որը իրականացվում է պատկերավորման և լեզվի կիրառմամբ:

2. Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։

Գեղարվեստական ոճի կարևոր արժանիքներից է բառի փոխաբերական գործածությունը, քանի որ դա ավելի պատկերավոր և խորիմաստ է դարձնում ստեղծագործությունը:

3. Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։

Հեղինակային իրավունքը երբ գրողը բանաստեղծություն է գրում և միայն նա իրավունք ունի այն փոփոխելու, իսկ նրանք, ովքեր առանց թույլտվության փոփոխում են խախտում են հեղինակային իիրավունքը:

4. Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։

գտնում եմ , որ ոչ, քանի որ այդ մարդը ստեղծում է ստեղծագործություն և, եթե նա գրել է այդպիսի բառերով և արտահայտություններով, նշանակում է այդ բանաստեծությունը հենց այդպիսին պետք է լինի, և ինչ կարիք կա փոփոխելու: Իսկ, եթե փոփոխելու անհրաժեշտություն այնուամենայնիվ կա, ապա կարծում եմ դա պետք է արվի միայն հեղինակի թույլտվությամբ: