Рубрика: Քաղաքագիտություն

Պատերազմը որպես հասարակական երևույթ

Պատերազմը և խաղաղությունը մշտապես եղել են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ամենատարբեր ժամանակների մեծ մտածողները պատերազմի վերաբերյալ տարբեր հարցեր են տվել և փորձել են գտնել դրանց պատասխանները։

Ըստ հույն մեծ իմաստասեր Պլատոնի, պատերազմները տեղի են ունենում հարստության պատճառով։ Իսկ անգլիացի Թովմաս Հոբսը պատերազմի պատճառն էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմը ընդդեմ բոլորի։

Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբախը պնդում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։ Նա դատապարտում էր պատերազմը, սակայն միևնույն ժամանակ չէր մերժում արդար պատերազմը, որը մղվում է ազգի բարեկեցության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման համար։

Ըստ Իմանուիլ Կանտի Հավերժական խաղաղության ծրագրի, պատերազմի պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտում է։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և չէր խանգարի ուրիշ պետությունների զարգացմանը:

Գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան Կարլ ֆոն Կլաուզերը կարծում էր, որ պատերազմը հանկարծակի չի առաջանում, այլ երկարատև նախապատրաստություն է ունենում որոշակի քաղաքականություն վարող կառավարությունների կողմից։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքականություն և Պատերազմ

Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ 

Իրար հակասող սյուբեկտների միջև իրականացվող հակամարտությանը լուծում տալու առաջնային տարբերակը տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն բանակցությունների գնալն է։ Իսկ բոլոր տարբերակների բացակայության դեպքում, ծայրահեղ քայլ է պատերազմի հայտարարումը հակառակ կողմին։

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը` ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքական հակամարտուոյուները և Թումանյանի հեքաթները

Հաճախ «հեքիաթ» եզրույթը մենք միայն ասոցացնում ենք ֆանտազիայի արդյունքում ստեղծված պատմության և երեխաների հետ։ Սակայն, ինչպես բացահայտեցինք, Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներում անմիջական կապ է ստեղծում իրականության և առաջին հայացքից ոչ ռեալ թվացող պատմության միջև։

Իմ կարծիքը հետևյալ էր․․․Աշխարհին հանդուրժողականություն, հանգստություն և բարություն է պակասում․․․Աշխարհում սերն է բացակա․․․Ամեն ինչ կգնա ավելի հարթ և բարենպաստ ուղով, երբ մարդիկ տոլերնատ լինեն, ավելի հանգիստ և սիրեն աշխարհը որում ապրում են, և սիրեն մարդկանց, որոնցով շրջապատված են․․․Սա կօգնի հաղթահարելու այն առկա խնիրները, որոնք <<մեղր>> -ի մետաֆորով ներկայացված էին հեքիաթում, և որի վերաբերյալ իր մտահոգությունը մեզ ցանկանում էր փոխանցել Թումանյանը։

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց Լեզու

Առաջադրանք

  • Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
  • Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։
  • Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։

6․ Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում։-վերջադաս, ուղիղ խնդիր, որ-ստորադասական շաղկապ

7․ Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը։-վերջադաս, չնայած-ստորադասական շաղկապ, զիջման պարագա

8․ Թեև քսանհինգ տարեկան չկար, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել։-նախադաս, թեև-ստորադասական շաղկապ, զիջման պարագա։

9․ Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, պատճառի պարագա

10․ Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր

11․ Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։-վերջադաս, որ-հարաբերական դերանուն, որոշիչ

12․Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, նպատակի պարագա

13․Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր է գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան։ միջադաս, որ-հարաբերական դերանուն, բացահայտիչ

14․ Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղի խնդիր

15․ Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը։- միջադաս, որ-հարաբերական դերանուն, որոշիչ

16․ Այս լուռ հայացքը մեկն է այն բանալիներից, որոնք բացում են Համլետի խորախորհուրդ հոգին։-վերջադաս, որոնք-հարաբերական դերանուն, որոշիչ

17․ Մեր պատմության մեջ հիշատակվում է, որ Նաիրիի հայերը եղել են կապուտաչյա ու խարտյաշ։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր

18․ Համլետի պատասխանը պետք է արտասանվի այնքան բնական ու հանդարտ, որ կասկած չհարուցի նրան շրջապատող լրտեսական ականջներին։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, նպատակի պարագա

19․ Քո ասածով որ շարժվեի, տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։-նախադաս, որ-ստորադասական շաղկապ, պայմանի պարագա20․ Ես ջանում էի, որ անբասիր պահեմ ուսուցչի անունը։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր

21․ Ես այն ոգին եմ, որ դրախտի բուրմունքներն է տարածում աշխարհեաշխարհ։-որ-հարաբերական դերանուն, որոշիչ

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց Լեզու

  • Առաջադրանք. Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

1. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու համար Արարատյան դաշտի ճանապարհը։

2. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում աշխատանք գտնելու համար։

3. Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, ջրի մեջ ցանցի բացվելուն ու ձգվելուն։

4. Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

Մենք նպատակ ունենք, պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անել նրանց։

5. Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

6. Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանչես։

Քո չկանչելու դեպքում նա կանի ամեն բան։

7. Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

Մենք կկռվենք մինչև վերջին շունչը մեր պահանջները չիրագործելու դեպքում։

8. Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր խոշոր բանաստեղծ։

9. Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

Մեզ համար անտեսանելի գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան։

10. Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

Գրեթե ողջ հողագունդ ընդգրկող մեծ ու ահռելի պատերազմ սկսվեց։

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու

 Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-որոշիչ

Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ:

2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելի

Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։

3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակա

Նրան, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։

4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագա

Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզինրա արքունիքում պաշտոն ստանա։

5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչ

Այն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։

6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիր

Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։

7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագա

Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։

8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչ

Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։

9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-ժամանակի պարագա

Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։

10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելանհավատների տիրապետությունից։-ստորոգյալ

Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

11․ Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։-պատճառի պարագա

Երբ վազքի հոտ առան՝ հայկական հեծելազորի ձիերը սկսեցին վրնջալ, բորբոքվել։

12․ Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեինասված դառը խոսքերը։-որոշիչ

Նա լռությամբ կուլ տվեց այն խոսքերը, որոնք ասվել էին իր հասցեին։

13․ Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։-ժամանակի պարագա

Նախքան շարժանկարը կցուցադրվեր, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։

14․ Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյանհատվածների բաժանելը։-ենթակա

Ազգի տունը քանդում է, այն որ նրան արևելյան և արևմտյան հատվածների են բաժանել։

15․ Օ՜, հայե՛ր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։-ենթակա

Օ՜, հայե՛ր, ինչ դուք արել եք, ամեն երևակայությունից վեր է։

16․ Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իրունեցած արիությունը։-որոշիչ

Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց այն արիությունը, որ նա ուներ։

17․ Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։-ժամանակի պարագա

Երբ մոտենում ենք այդ հուշակոթողին օդը դառնում է թափանցիկ ու զով։

18․ Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։-նպատակի պարագա

Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որ իրենց ձիերը տեսնի։

19․ Լիովին ստափվեց՝ տեսնելով Միքայելին։-պատճառի պարագա

Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։