Рубрика: Без рубрики

Ինչպես թիրախային կետ սարքել զբոսաշրջիկների համար

Այսօր ես ինչպես գօրծարար վերլուծելու ենք մեր հայկական շուկան և թե ինչպես կարող ենք սարքել թիրաղային վայր Շորժա գյուղը․

Պատմական աղբյուրներում Շորժան հիշատակվում է Չուրջա, Շուրջա, Շուրճա, Շուրախ , Շորալի, Շորջալու, Շորջա, Շորիջլու, Շորած, Շորալի, նաև ավելի ուշ Նադեժդինա, Նադեժդինո, իսկ 1932 թվականին Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա․

Շորժա բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևելյան կենտրոնական հատվածում։ Գեղարքունիքի մարզում հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կիլոմետր, իսկ Երևան քաղաքից՝ 110 կիլոմետր․

Ես Զբոսաշրջիկներին կարող եմ գայթակղել շլացուցիչ բությամբ շատ լավ եվ գեղեցիկ ափերով և նաև մեր տարացքում կա մի փոքրիկ անտար և բլուր իսկ բլուրում արծվի բուն ես կարող եմ էքստրիմ սիրողների համար լավ խաղեր կազմակերպել,և արանց դրա ել մենք միայ մեր գեղամա գեղեցկուհի սևանա կարող ենք դեպի մեզ քաշել բոլոր զբոսաշրջիկներին

Շողակաթ (գյուղ) (Հայաստան)

Շորժա Բնակչությունը նախկինում եղել է միատար, բնակվել են միայն մոլդովացիներ։ 20-րդ դարի սկզբից գյուղում բնակություն են հաստատել նաև թրքախոս աղկոյանլու և կարակոյանլու ցեղի ներկայացուցիչներ։ 1989-1992 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանվածներով։

Рубрика: Պատմություն

Արշատունիներ

 Արշակունիներ ․պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին

Рубрика: հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղուտեղ ծածկված էր թուփպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանինամյա երիտասարդի կուրյքն ու արևախանդ դեմքը։ Նա պատշգամբի բազրիդին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրագ ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կա-կանձ էր լսվում կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկընդրել գետի խուլ վշշոցը։

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ Երանի դրանց մտածեց երիտասարդը մինչև լույս զրույց կանեն։

Սարի հետևից լուսինը պռունտը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուխքով։ Շունը մոտեցավ նրան փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտիկի փողքերին։

Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։

Շունը վազեց դարպասի կողմը մի քանի անգամ հաչեց ապա էլի հետ վազեց։

2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ նԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ գԱՎԱՌՈՒՄ են աՅՆՏԵՂ, ուՐ մԱՅՐ ԱՐԱՔՍԸ եվ ԱԽՈՒՐՅԱՆԸ խԱՌՆՎՈՒՄ իՐԱՐ եվ կԱԶՄՈՒՄ ՄԻ հԱՐԹ թԵՐԱԿՂԶԻ, մԵԾԱԶԴԵՑԻԿ նԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ մԵԿԻ աՊԱՐԱՆՔՆ ԷՐ․

Рубрика: Իրավունք

Մակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:


ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնում է ՄԱԿ-ի անդամ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: