Рубрика: Պատմություն

Խրիմյան հայրիկը և իր նամակը

Այդտեղ` ապագայում, յուսամ արդէն անկախ պետութիւն ունէք եւ իրագործել էք մեր դարաւոր երազանքը:

Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մէկի իրագործուած երազանքի մէջ: Միլիոնների երազանքի մէջ: Յուսամ` գիտակցում էք ձեզ բաժին հասած բախտի զօրութիւնը:

Կ’ուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում, բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թոյլ տուէք խօսքս յղել այս նամակով եւ եթէ կարդաք այս տողերը, ես կը դառնամ ձեր ներկայի եւ իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Պերլինի քոնկրէս` մեր ժողովրդի իրաւունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացայ որ նախ եւ առաջ պէտք է ունենալ իրաւունք ունենալու իրաւունք: Այդ իրաւունքը նուաճում են զէնքով:

Երեւի լսել էք երկաթէ շերեփի մասին: Եւրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թւում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարութիւնից բացի ոչինչ մեզ չտուեցին:

Ռուսաստանը որ թւում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում եւ չէր լսում:

Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում յայտնուած անօթի երեխայ լինէր, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները:

Հայ ժողովուրդը անտէր էր, բայց ամէնից կարեւորը որ ես հասկացայ՝ այն էր, որ մենք տէրեր չպէտք է փնտռենք դրսում:

Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չէք փնտռում օտար տէրերի եւ ձեր յոյսը չէք կապում ոչ եւրոպացիների, ոչ ռուսների եւ ոչ էլ մէկ այլ պետութեան հետ:

Եթէ ունէք անկախ պետութիւն, ապա ձեր միակ տէրը պէտք է լինի ձեր իսկ կառավարութիւնը: Յուսամ որ կառավարութիւնը ձեզ անտէր չի թողնում, իսկ եթէ անտէր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախութիւնը:

Ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյնկերպ, ինչպէս օտարները:

Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ. մեզ հետ վարուեցին դաժանօրէն և անարդար։

Մենք փնտռեցինք արդարութիւն եւ չգտանք:

Եթէ ունէք անկախ պետութիւն, յուսով եմ` այդտեղ արդարութիւն կայ:

Թուրքը հայի հետ շատ անարդար վարուեց: Հայը հայի հետ մի՞թէ կարող է նոյնկերպ վարուել:

Այստեղ` անցեալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգութիւններից մէկն իր տգիտութիւնն է: Անկիրթ ժողովուրդն ինչպէ՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում:

Թուրքիոյ իշխանութիւնները դա թոյլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթութեան մէջ իրենց վտանգն են տեսնում.

Որքան մեծ է ժողովրդի կրթութիւնը, այնքան զուսպ կը լինի իշխանութիւնը.

Ես իմ ողջ կեանքը նուիրեցի հայկական գաւառներում լուսաւորութիւն տարածելուն, բայց միայնակ՝ շատ բան չկարողացայ անել:

Եթէ դուք պետութիւն ունէք, կրթէ՛ք մեր ժողովրդին, լուսաւորութիւն տարածէ՛ք գաւառներում:

Անկիրթ ժողովուրդն անկիրթ տէրերի կ’ընտրի, որոնք կը հարստահարեն իրեն եւ մի օր ստիպուած` անկիրթ ժողովուրդն օտար տէրերի կ’ընտրի:

Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գաւառներում կը տքնի կացութեան ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլսոյ կ’ապրեն ցոփ խրախճանքի մէջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրութեան` կարծես օտար լինեն: Թուրքիոյ իշխանութիւննները նրանց հետ նոյնիսկ կը դաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն:

Յուսամ` ձեր պետութեան մէջ մեծահարուստներն այդպէս անբարտաւան չեն եւ չեն դաշնակցի վատ իշխանութեան հետ` ընդդէմ ժողովրդի:

1876-ին, երբ օսմանեան սահմանադրութիւնն ընդունուեց, մեզանում փրկութեան յոյս արթնացաւ: Կարծեցինք որ հինգ հարիւր տարեկան Թուրքիոյ պառաւած եւ ամուլ մայրը երկնելով, հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրութիւն կը ծնէր, բայց մեր յոյսերը չարդարացան եւ ժամանակը ցոյց տուեց որ դրանք թղթին գրուած գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել:

Այդտեղ` ապագայում, գուցէ դուք էլ գեղեցիկ սահմանադրութիւն եւ օրէնքներ ունէք: Ես կը փափաքիմ որ ձեր օրէնքները թղթի վրայ չեն մնում, ինչպէս օսմանեան սահմանադրութիւնը:

Եւ վերջում կ’ուզենամ պատգամել. ունեցէ՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճօրէն կը բարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին եւ հոգեւորականն իր հօտը թողած չի զբաղուի դիւանագիտութեամբ:

Ունեցէ՛ք ղեկավարներ, որոնք կը սիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելութիւնից: Եւ երբեք մի՛ փնտռէք օտար տէրերի:

Եւ եթէ այդտեղ` ապագայում, անկախ պետութիւն ունէք, ամէն բան արէ՛ք որ այլեւս երբեք, երբեք չկորցնէք ձեր անկախութիւնը:

Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ, ապրիլի 4, 1820, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն — հոկտեմբերի 29, 1907, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով Խրիմյանը 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնցու արշավանքները և Հայաստանի անկախության վերականգնումը
Մակեդոնիայում գահ էր բարձրացել սպանված Փիլիպոս Բ-ի որդին՝ Ալեքսանդր Մեծը (մ․թ․ա․ 336-323 թթ․)։ Մ․թ․ա․ 334 թվականին մակեդոնա-հունական զորքերը նրա գլխավորությամբ անցան Հելլեսպոնտոսը և մի քանի ճակատամարտով պարտության մատնեցին Աքեմենյան տիրակալ Դարեհ Գ-ին։ Վճռական էր Ասորեստանի հյուսիսում Գավգամելայի ճակատամարտը, որը տեղի ունեցավ մ․թ․ա․ 331 թվականի հոկտեմբերի 1-ին։ Աքեմենյան զորքի աջ թևը առաջնորդում էին հայերը Երվանդ (Օրոնտես) Գ-ի և Փոքր Հայքի կառավարիչ Միթրաուստեսի գլխավորությամբ։ Ուշ երեկոյան աքեմենյան զորքը հոգնել էր և արագ նահանջեց, շատերը, այդ թվում՝ Դարեհ Գ-ն, փախուստի դիմեցին։

Այստեղ Մակեդոնացին սկսեց հետապնդել Դարեհին, սակայն ձախողեց, քանի որ զորքի աջ թևը, որը Երվանդ Գ-ն էր գլխավորում, խոչընդոտեց հունա-մակեդոնական զորքի առաջընթացը, որն էլ իր հերթին Մակեդոնացուց օգնություն խնդրեց, և Մակեդոնացին ստիպված թողեց հետապնդումը և թիկունքից հարձակվեց աքեմենյան զորքի աջ թևի վրա։ Զորքի աջ թևը նահանջելով վերադարձավ Հայաստան։

Քանի որ Հին Մակեդոնիան հաղթել էր, Աքեմենյան տերությունը՝ պարտություն կրել, մ․թ․ա․ 331 թվականին Երվանդ Գ-ն վերականգնեց Հայաստանի անկախությունը Մեծ Հայքում, Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում։ Աքեմենյան տերության գերիշխանության տակ գտնվող մյուս պետությունները նույնպես իրենց անկախ հռչակեցին։

2-3 տարի անց բախվում են արդեն հայկական և մակեդոնական զորքերը։ Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակներից մեկը, Մենոն զորավարի գլխավորությամբ, ուղարկվում է Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջան։ Ինչպես հայտնում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը նրա բանակը ոչնչացնում են, զորավարին՝ «խեղդամահ անում»։ Դրանից հետո Ալեքսանդրը այլևս զորք չուղարկեց Հայաստան։

Դարեհ Գ-ն շուտով իր մերձավորների ձեռքով սպանվեց։ Աքեմենյան տերությունն անկում ապրեց։ Մակեդոնացին հասավ մինչև Միջին Ասիա և Հնդկաստան՝ ստեցծելով մի աշխարհակալություն, որի մայրաքաղաքն էր Բաբելոնը։

Ալեքսանդրը մահացավ մ․թ․ա․ 323 թվականին՝ 33 տարեկան հասակում՝ իր հետևից թողնելով հելլենիզմի՝ հունականության դարաշրջանի սկզբնավորումը։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը
Մ․թ․ա․ 301 թվականին Մակեդոնացու տերությունը բաժանվեց մի քանի մասերի, որոնցից ամենախոշորը Սելևկյան տերությունն էր, որը սահմանակցում էր Հայաստանին։

Մինչև մ․թ․ա․ 3-րդ դարի վերջը Հայաստանը անկախ էր և հակադրվում էր Սելևկյաններին, ինչի հիմքը Մեծ և Փոքր Հայքերի սերտ համագործակցությունն ու միասնությունն էր։

Մ․թ․ա․ մոտ 260-240-ական թվականներին իշխած հայոց արքա Շամ (Սամոս) Երվանդականը կառուցեց Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը, հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին հայկական դրամներն են։

Մ․թ․ա․ մոտ 240 թվականին Շամին հաջորդեց որդին՝ Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ սելևկյան տիրակալի դեմ ապստամբած նրա եղբորը։

Մ․թ․ա․ 3-րդ դարի վերջին Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ մ․թ․ա․ 201 թվականին արշավեցին Հայաստանի դեմ։ Երվանդ Դ Վերջինը (մ․թ․ա․ մոտ 220-201 թթ․) զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոնը՝ Բագարանը, որտեղ սպանվեց նաև երկրի գերագույն քուրմը՝ Երվազը՝ Երվանդ արքայի եղբայրը։ Սրանով վերջ դրվեց Մեծ Հայքում Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Рубрика: Պատմություն

Արդյունաբերության զարգացումը

Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։

Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց թեթև արդյունաբերության մեջ։ Մեքենաների ներմուծումը պահանջում էր ֆինանսական պակաս ներդրումներ և բերում էր արագ ֆինանսական բարձր փոխհատուցում։1765 թվականին ջուլհակագործ Ջեյմս Հարգրիվսը ստեղծեց մեխանիկական ճախարակ, որը աշխատեցնում էր միաժամանակ 15-18 իլիկ, և իր վաղամեռիկ աղջկա պատվին անվանեց «Ջենի»։ Նոր գյուտը շատ արագ գրավեց ամբողջ Անգլիան և բազմիցս կատարելագործվեց։ Այս հայտնագործությունը արդյունաբերական հեղաշրջման հիմք դրեց, որովհետև այն դարձավ մարդկության պատմության մեջ առաջին աշխատանքային գործիքը, որը փոխարինեց մարդկային ձեռքի աշխատանքը։ Մեծանում էր ջուլհակի աշխատանքի արդյունավետությունը։ Ձեռքով գործող դազգահը ապահովում էր ձեռքի աշխատանքից անցում մեքենայականի։ Մինչ այժմ էլ գործող դազգահի գյուտարարը համարվում է Ռիչարդ Հայքրայթը, քանի որ նրա մեխանիկական դազգահը գործի էր դրվում ոչ թե ձեռքով, այլ ջրային շարժիչով։ 1771 թվականին Պերուենտ գետի վրա կառուցեց առաջին ֆաբրիկան ժամանակակիցները ֆաբրիկաները անվանում են աղացներ։ 1785 թվականին Է. Քարթրայթը ստեղծեց մեխանիկական գործող դազգահ և ժամանակի ընթացքում այն կատարելագործեց՝ դարձնելով ավելի արդյունավետ։

Գործարանների համար Էներգիայի հիմնական աղբյուր էր ջրային շարժիչը, որն աշխատում էր գետի հոսանքի ուժով։ Ֆաբրիկաները պետք է կառուցվեին գետերի մոտ։ 18-րդ դարի 60-ական թվականներին երիտասարդ շոտլանդացի Ջեյմս Ուատտը՝ Գլազգո քաղաքի համալսարանի գիտական սարքավորումների հեղինակը, սկսեց ուսումնասիրել գոլորշու էներգիան Առաջին անգամ պատմության մեջ մարդկությունը ստացավ չտեսնված ուժի էներգիայի աղբյուր։ Հատկապես այս գյուտի հետ է կապվում մեխանիկական դարաշրջանի սկիզբը։

Այդ գործընթացում կարևոր ուղենիշ դարձավ 1784 թվականին հայտնագործված շոգեմեքենան, որը կարելի էր օգտագործել արտադրության համարյա բոլոր ճյուղերում։ Այն հարմար էր արդյունաբերության ցանկացած ճյուղի համար։ Նրա հիմքի վրա կարելի էր ստեղծել ցանկացած մեքենաներ և սարքեր, որոնք հեշտացնում էին մարդու աշխատանքը և բարձրացնում արդյունավետությունը։ Գործարարները արագ գնահատեցին Ջ. Ուատտի գյուտը։Տարեցտարի տեխնիկական գյուտերի թիվը աճում էր։

Եվրոպայում հեղաշրջում ծավալվեց նաև արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ոլորտում, որը օժանդակեց աշխատանքից անցմանը մեքենայական տեխնիկայի և մանուֆակտուրայից՝ ֆաբրիկային, հասարակության նոր դասի՝ բուրժուազիայի, պրոլետարիատի ձևավորմանը, նոր կենսակերպի առաջացմանը։

Հաստոցների կիրառումը կտրուկ ընդլայնեց արտադրական հնարավորությունները։ Մեքենայացման նոր համակարգը շատ արագ պահանջում էր արտադրության կազմակերպման այլ գործընթաց։ Մանուֆակտուրային գալիս էին փոխարինելու գործարանները, ֆաբրիկաները։ Անգլիայում առաջին ֆաբրիկաները հայտնվել են 18-րդ դարի 70-80-ական թվականներին։ Ի տարբերություն ձեռքի աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների՝ ֆաբրիկան խոշոր մեքենայացված արտադրություն էր՝ շահույթ ստանալու հաշվարկով։ Ֆաբրիկաների տարածումը նախանշում էր անցում դեպի ծանր արդյունաբերական քաղաքականության։ Արդյունաբերական հեղաշրջումը ուներ ոչ միայն տեխնիկական, այլ նաև, որն ավելի կարևոր է, սոցիալական նշանակություն։ Արդյունաբերական հեղաշրջման ընթացքում հասարակության մեջ ձևավորվեց երկու հիմնական դասակարգ՝ արտադրող բուրժուազիա (գործարարներ, ձեռներեցներ) և վարձու աշխատողներ (բանվորներ, պրոլետարիատ)։ Այս երկու սոցիալական տարբեր բևեռներում կանգնած խմբերը պետք է գտնեին իրենց տեղը հին ընկերային համակարգում և միմյանց փոխհարաբերություններում՝ այլընտրանքային համաձայնության եզրեր։ Այդ գործընթացը բավականին դժվար էր և ձգձգվեց տասնյակ տարիներ։ Միայն 19-րդ դարի կեսերին գործընթացների առաջընթացը որոշեց հասարակության զարգացման հիմնական չափանիշները։

Առաջին փուլում (18-րդ դարի 60-90-ական թվականներ) արդյունաբերական հեղաշրջումը փոխեց Անգլիայի սոցիալ-տնտեսական պատկերը։
Ձևավորվեցին խոշոր արդյունաբերական կենտրոններ (Մանչեսթեր, Բիրմինհեյ, Շեֆֆիլդ)։
18-րդ դարի վերջին Անգլիայի բնակչության զգալի մասը բնակվում էր քաղաքում։
Արագ զարգանում էին փոխադրամիջոցները. պետության ամբողջ տարածքով մեկ կառուցվում են ջրանցքներ, հաստ շերտով ճանապարհներ։
Հիմնականում ավարտվում է ներքին շուկայի ձևավորումը, որը հենվում էր հաստատուն արդյունաբերական բազայի վրա։
Հատկապես արդյունաբերական ճյուղի վրա է ստեղծվում ազգային հարստության հիմնական մասը։ Բնական էր, որ ձևավորվող արդյունաբերողների խավը ձգտում էր այն բանին, որ պետությունը տնտեսական քաղաքականությունը կառուցի յուրահատուկ հաշվեկշռով, ոչ միայն առևտրա-դրամական վերնախավի և հին ազնվակականական խմբերի, այլ նաև բուրժուազիայի համար։

Рубрика: Պատմություն

Հայկազունիների և Երվանդունիների թագավորություն

Երբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը, ում գլխավորությամբ, ինչ տարածք էր այն զբաղեցնում?
Հայկազունների տոհմի իշխանությունը վերականգնվել է VII-րդ դարի առաջին կեսին հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան հատվածում։

Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում Սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք։

2. Ներկայացրեք Երվանդ I Սակավակյաց և Տիգրան I Երվանդյան արքաների գահակալության շրջանները։

Ք.ա. 580-570-ական թվականներին Երվանդ Սակավակյացի օրոք Հայաստանը ուներ 40 հազար հետևակ և 8 հազ հեծյալ զորք։

Տիգրան Երվանդյանի օրոք Կյուրոս Մեծի օգնությամբ Հայաստանը Ք.ա. 553 թվականին ազատվում է Մարական գերիշխանությունից։

3. Ինչ տեղեկություններ է պարունակում Բեհիսթունյան արձանագրությունը։ Ինչ անուններով է հիշատակվում Հայաստանն ըստ այդ արձանագրության։

Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն բաժնում Հայաստանը կոչվում է Արմինա, Էլամերենում Հարմինույա, բաբելերենում Ուրարտու։

4. Ինչ գիտեք Աքեմենյան տերության XIII-րդ սատրապության մասին։ Ով էր Քսենոփոնը։ Ինչ տեղեկություններ է նա հաղորդել Հայաստանի մասին?

Աքեմենյան տերության XIII-րդ սատրապությունը Հայաստանն էր և Հայաստանում դեռ իշխում էին Երվանդականները։

Քսենոփոնը Հույն պատմիչ և զորավար էր ով որ Ք.ա. 401 թվականին 10 հազարանոց զորքով եկել էր Աքեմենյան տերություն, որպեսզի օգնի Կյուրոս կրտսերին ապստամբել իր եղբոր Արտաքսերքսես II-ի դեմ։

Ըստ Քսենոփոնի հայերը շատ հյուրընկալ ժողովուրդ են և Հայաստանում Քսենոփոնը առաջին անգամ փորձել է գարեջուր։

5. Ներկայացրեք Երվանդ II-ի գործունեությունը։

Երվանդ II-ը Հայաստանի սատրապն էր մինչև Ք.ա. 360-ական թվականները։ Նա ամուսնացած էր Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II-ի աղջկա հետ և բավականին մեծ ազդեցություն ուներ Աքեմենյան տերությունում։

Երվանդ II գլխավորել է Աքեմենյան տիրակալի դեմ միքանի սատրապների ապստամբությունը, բայց անհաջողություն կրելով ապաստանել է Հունաստանում և այնտեղ անցկացրել կյանքի վերջին տարիները։

Рубрика: Պատմություն

Շտեմարան պատմություն

60 3
61 3
62 3
63 2
64 4
65 3
66 2
67 3
68 4
69 4
70 4
71 4
72 3
73 1
74 3
75 3
76 1
77 4
78 2
79 2
80 2
81 3
82 1
83 3
84 4
85 3
86 4
87 4
88 4
89 2
90 3
91 2
92 2
93 3
94 2
95 2
96 3
97 4
98 3
99 2
100 3
101 3
102 4
103 2
104 2
105 3
106 2
107 2
108 4
109 1
110 2
111 4
112 3
113 4
114 3
115 2
116 2
117 3
118 2
119 2
120 4
121 2
122 2
123 1
124 3
125 2
126 2
127 3

Рубрика: Պատմություն

ԽՍՀՄ Հայաստան

ԽՍՀՄ Հայաստան և այսօր մենք ուսումնասիրելու ենք այդ ժամանակաշրջանում ինչ էր են կատարվել Հայաստանում և Հայ ազգի կյանքում․

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ Տնտեսության մեջ մեքենայական արտադրության խոշոր ճյուղերի ստեղծման այդ տևական գործընթացը պլանավորվել է հնգամյակներով, որը շարունակվել է խորհրդարանական իշխանության ողջ գոյության ընթացքում։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է Ստալինի բռնապետական իշխանությունը, հաստատվել է կուսակցական ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Հայաստանում քիմիական արդյունաբերության հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ, պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի (Գյումրի) և այլ ջրէկներ։

ՀԽՍՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանքի արդյունաբերության մեջ. ընդլայնվել են Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են պղնձի և մոլիբդենի նոր հանքավայրեր, շարք է մտել Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմական նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպանական հարցերը։

Հայաստանում 1-ին հնգամյակում (1928-1932 թվականներ) գործարկվել են 18, իսկ երկրորդում (1933-1937 թվականներ)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություններ։ 3-րդ հնգամյա պլանի (1938-1942 թվականներ) կատարումն ընդհատվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականներ) պատճառով։ 1937 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճել է ավելի քան 12 անգամ։ 1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։ Հանրապետության արդյունաբերականացման գործում մեծ է ժողկոմխորհի նախագահ (1-ին և 2-րդ հնգամյակի տարիներին) Սահակ Տեր-Գաբրիելյանի (1886-1937 թվականներ) ծառայությունը։

Рубрика: Պատմություն

Հայոց լեզու

1․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-որոշիչԵրեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ:2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելիԽեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակաՆա, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագաԱյս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզինրա արքունիքում պաշտոն ստանա։5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչԱյն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։ 6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիրԵս ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագաԱնդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչԽաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-պատճառի պարագաԱրդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարին ուղու վրա։10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելանհավատների տիրապետությունից։-հանգման խնդիրՀավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։11․ Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։-պատճառի պարագաԵրբ վազքի հոտ առան՝ հայկական հեծելազորի ձիերը սկսեցին վրնջալ, բորբոքվել։12․ Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեինասված դառը խոսքերը։-որոշիչՆա լռությամբ կուլ տվեց այն խոսքերը, որոնք ասվել էին իր հասցեին։13․ Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։-ժամանակի պարագաՆախքան շարժանկարը կցուցադրվեր, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։14․ Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյանհատվածների բաժանելը։-ենթակաԱզգի տունը քանդում է, այն որ նրան արևելյան և արևմտյան հատվածների են բաժանել։15․ Օ՜, հայե՛ր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։-ենթակաՕ՜, հայե՛ր, ինչ դուք արել եք, ամեն երևակայությունից վեր է։16․ Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իրունեցած արիությունը։-որոշիչՃշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց այն արիությունը, որ նա ուներ։17․ Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։-ժամանակի պարագաԵրբ մոտենում ենք այդ հուշակոթողին, օդը դառնում է թափանցիկ ու զով։18․ Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։-նպատակի պարագաՄի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որ իրենց ձիերը տեսնի։19․ Լիովին ստափվեց՝ տեսնելով Միքայելին։-պատճառի պարագաԼիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

Рубрика: Պատմություն

Առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Рубрика: Պատմություն

Մայիսյան ապստամբություն

Հանրապետությունում գործող գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, բացառությամբ բոլշևիկների, ընդհանուր առմամբ պաշտպանում էին Հայոց անկախ պետականությունը։ Մինչդեռ Հայաստանի բոլշևիկները բաց չէին թողնում իշխանությունը գրավելու և Ռուսաստանի օրինակով Հայաստանում ևս խորհրդային կարգեր հաստատելու առիթը։

1919թ. սեպտեմբերին բոլշևիկները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոնը, որը կոչվեց Հայաստանի կոմիտե կամ Արմենկոմ։ 1920թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920թ. ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։

մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Ղուկաս Ղուկասյանը և ուրիշներ։ Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։

Այսպիսով, Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի՝ Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։

Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն այն սասանեց կառավարության դիրքերը և թուլացրեց հայկական բանակի մարտունակությունը։