Рубрика: Քաղաքագիտություն

Սահմանադրություն

Առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև՝ 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922 թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925 թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937 թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918 թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924 թ., 1936 թ. և 1977 թ. սահմանադրությունների հիման վրա։ Հաշվի առնելով, որ խորհրդային Հայաստանը իր գոյության ամբողջ յոթանասունամյա ժամանակաընթացքում՝ եղել է խորհրդային Ռուսաստանին կամ վերջինիս գլխավորած Խորհրդային Միությանը ենթակա վարչաքաղաքական կազմավորում, ապա խորհրդային Հայաստանի սահմանադրությունը իրականում իրենից ներկայացնում էր խորհրդային կամ ռուսական կենտրոնական իշխանություններին ենթակա վարչատարածքային միավորի սոսկ ներքին վարչաքաղաքական կանոնադրություն։ Դա ակնհայտ է թեկուզ նրանից, որ այդ այսպես կոչված սահմանադրության մեջ չկար Հայաստանի սեփական արտաքին քաղաքականության, պաշտպանության, կամ ֆինանսակական համակարգի մասին որևէ դրույթ։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը

Рубрика: Քաղաքագիտություն

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23.Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
 
Հոդված 24.Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
 



 
Рубрика: Քաղաքագիտություն

Տիգրան Հայրապետյան

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Աշխատությունները «Անապատի հազար տարի» «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրություն 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Рубрика: Քաղաքագիտություն

Հակամրտություներ Ռուս ՈՒկրաինական կոնֆլիկտ

Ես ցանկացա վերցնել ամենա թարմ հակամրտությունը և դա Ռուս ՈՒկրաինական հակամարտությունն է․Առաջին ռազմական միջամիտումը տեղի է ունեցել 2014թ

Բողոքի ալիքներ էր տարածվել Ուկրաինաում այդ ժամանակ երբ նախագահ Վիկտոր Յանուկօվիչը մերժեց Եվրոմիության մեկնաց ձերքը որը վերաբերվում էր ավելի ջերմ դիվանագիտական հարաբերություներ և ավելի շատ առևատուր Եվրամիության և Ուկրաինիաի միչև․Այդ քայլով Վիկտոր Յանուկովիչը պարզ ցույց տվեց իր հայացքները դեպի Ռուսաստան,Սակայն դա դուր չեկավ քաղաքացիներին և առաչացրեց դժգոհություներ․

Դժգոհության ալիքները մեծանում էին և ոստիկանական ուժերի թիվը և իրենց գոծողություները դարնում էին օր օրի ավելի սաստիկ․ԵՎ այդ ամենը կոչվեց Մաիդան Մեծ զոհերով դաժան օրերով սակայ արդեն ՈՒկրաինան մնաց առանց իրենց չսիրած նախագահի․Վիկտոր Յանուկովիչից հետո նաղագահի պաշտոնին եկավ գործարար Պյոտռ Պոռոշենկոն․ԵՎ արդեն նոր դեռ չկազմաորված կառավարությունը ունենում է խնդիրներ սահմանին սկզբից Ռուսները օկուպացնում են Կռիմը իսկ հետո արդեն սկսվում է պատերազմ լուգանցկի և դոնեցկի շրջաներում որը նաև անցնում է Ռուսական հսկողության տակ․Ահա այսպես Ռուսները կարողացան ստեղծել այս հակամարտությունը և մինչև օրս զարգացնել իսկ պատճառը իմ կարծիքով դա միայն այն է որ Ուկրաինան ցանկանում է դեպի Եվրոպա իր ապագան կառուցել իսկ դա դուր չի գալիս իր հարևան Ռուսաստանին

Рубрика: Քաղաքագիտություն

Պատերազմը որպես հասարակական երևույթ

Պատերազմը և խաղաղությունը մշտապես եղել են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ամենատարբեր ժամանակների մեծ մտածողները պատերազմի վերաբերյալ տարբեր հարցեր են տվել և փորձել են գտնել դրանց պատասխանները։

Ըստ հույն մեծ իմաստասեր Պլատոնի, պատերազմները տեղի են ունենում հարստության պատճառով։ Իսկ անգլիացի Թովմաս Հոբսը պատերազմի պատճառն էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմը ընդդեմ բոլորի։

Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբախը պնդում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։ Նա դատապարտում էր պատերազմը, սակայն միևնույն ժամանակ չէր մերժում արդար պատերազմը, որը մղվում է ազգի բարեկեցության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման համար։

Ըստ Իմանուիլ Կանտի Հավերժական խաղաղության ծրագրի, պատերազմի պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտում է։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և չէր խանգարի ուրիշ պետությունների զարգացմանը:

Գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան Կարլ ֆոն Կլաուզերը կարծում էր, որ պատերազմը հանկարծակի չի առաջանում, այլ երկարատև նախապատրաստություն է ունենում որոշակի քաղաքականություն վարող կառավարությունների կողմից։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքականություն և Պատերազմ

Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ 

Իրար հակասող սյուբեկտների միջև իրականացվող հակամարտությանը լուծում տալու առաջնային տարբերակը տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն բանակցությունների գնալն է։ Իսկ բոլոր տարբերակների բացակայության դեպքում, ծայրահեղ քայլ է պատերազմի հայտարարումը հակառակ կողմին։

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը` ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքական հակամարտուոյուները և Թումանյանի հեքաթները

Հաճախ «հեքիաթ» եզրույթը մենք միայն ասոցացնում ենք ֆանտազիայի արդյունքում ստեղծված պատմության և երեխաների հետ։ Սակայն, ինչպես բացահայտեցինք, Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներում անմիջական կապ է ստեղծում իրականության և առաջին հայացքից ոչ ռեալ թվացող պատմության միջև։

Իմ կարծիքը հետևյալ էր․․․Աշխարհին հանդուրժողականություն, հանգստություն և բարություն է պակասում․․․Աշխարհում սերն է բացակա․․․Ամեն ինչ կգնա ավելի հարթ և բարենպաստ ուղով, երբ մարդիկ տոլերնատ լինեն, ավելի հանգիստ և սիրեն աշխարհը որում ապրում են, և սիրեն մարդկանց, որոնցով շրջապատված են․․․Սա կօգնի հաղթահարելու այն առկա խնիրները, որոնք <<մեղր>> -ի մետաֆորով ներկայացված էին հեքիաթում, և որի վերաբերյալ իր մտահոգությունը մեզ ցանկանում էր փոխանցել Թումանյանը։

Рубрика: Քաղաքագիտություն

Ազգային Շահ

«Ազգ» հասկացողության համար լեզուն միավորիչ հզոր գործոնի դեր է ստանձնում տվյալ ազգի համար ոչ միայն որպես էթնիկ, լեզվացեղային միություն, այլև որպես վարչատարածքային, պետական-քաղաքական մըավորող ստեղծող, կառուցող ուժ։«Ազգ» հասկացության հաջորդ կարևոր հատկանիշը կրոնն է (դավանանքը)։ Կրոնական ուղղության ընտրությունն արդեն քաղաքական կողմնորոշման ակտ է, սա էլ նշանակությունը։

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում։ Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ։ Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր « Ի պաշտպանություն ազգային շահի » գրքում։

Ազգային շահ , որը երբեմն անվանվում է պետական գիտակցություն, պետության նպատակների և ամբիցիաների ամբողջությունն է, լինեն դրանք թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ մշակութային։ Պետական շահի կոնցեպցիան կարևորագույններիցն է միջազգային հարաբերություններում։

«Ազգային անվտանգություն» տերմինը անգլերեն «national security» հասկացության թարգմանությունն է, որը սկզբունքորեն կարող է թարգմանվել և՛ որպես ազգային, և´ որպես պետական անվտանգություն:

Рубрика: Քաղաքագիտություն

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանություններ բաժանման գլխավոր նպատակներն են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:այաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

2․ Ներկայացրե՛ք ՀՀ Օրենսդիր իշխանությունը։
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

3․ Ներկայացրե՛ք ՀՀ Գործադիր իշխանությունը։

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

4․ Ներկայացրե՛ք ՀՀ Դատական իշխանությունը։

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Рубрика: Քաղաքագիտություն

Պետություն դերը հասարակություն մեջ

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահատում են պետության հասարակական առաքելությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը:
Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում են երկրի ներքին խնդիրներն, իսկ արտաքին գործառույթները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերություններ են հաստատում, զարգացնում դրանք, պաշտպանում երկրիրը և այլն: Բոլոր գործառույթները սերտորեն կապված են իրար հետ և լրացնում են միմյանց: