Рубрика: հայոց լեզու և գրականություն

Ռազմիկ Դավոյան

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այսպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:

Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:

Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն և մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն — և լուռ, և անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:

Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ ասա, թե դու
Հետո ճանփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:

Պիտի գնամ, ին՞չ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այսպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:

Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:

Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն և մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն — և լուռ, և անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:

Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ ասա, թե դու
Հետո ճանփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:

Պիտի գնամ, ին՞չ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:

Իմ սիրելի աշխատանքներից է և ցանկանում եմ նշել որ կարդալով դու հայտնվում ես մի ուրիշ աշխարհ և սիրո գեղեցիկ որտեղ կա լաց աղետ ճիչ և դրամա այդքան մարդկանց մեջ սիրելի բանաստեղծը այստեղ նշում է իր վիճակը իր պատմությունը և այնքան լավ է բնորոշում որ կարդացողներնել մնում են այդ աշխարհը։Ձեզ մոտ հարց կառաջանա թե ինչու եմ ասում հենց աշխարհ ասում քանզի այդ զգացմունքները մարդու ամեն տարիքում լինում են և դարմանը այդ մտածմունքներին լինում են գրողները ովքեր իրենց անցած օրերը շարադրել են գրքին։