Рубрика: Без рубрики

Տիգրան Մեծ, իմ կարծիքը իր այս քայլի մասին․

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ նա ծնվել է մ․թ․ա 140 թվականին․նա երբեմնի մեր հայոց պատմության մեծ թագաորներից մեկն է․նրա նվաճումների հաղթանակների մասին մենք շատ ենք լսել և կարդացել․հիմա ես իմ կարծիքը կասեմ Տիգրան Մեծի այս արարքի մասին երբ նա պոնտոսին դավաճանեց․ես սա չեմ համարում դավաճանուցյուն և նաև ճիշտ քայլ եմ համարում քանի որ եթե նա նա օգներ պոնտոսին նա մեծ ռիսկի կգնար և նա համարեց առավել ճիշտ երկրի և բանակի կայունուցյունը այդ դժվար պահին․

Рубрика: Без рубрики

Սոտքի հանքավայր Էկոլոգիա

  1.  Ի՞նչ գիտեիք հանքի մասին մինչև երեկ
  2. Բնապահպանական խնդիրները
  3. Տնտեսության եկամուտը, հարկերը
  4. Թվարկել ՀՀ բոլոր հանքերը ու փորձել ներկայացնել,թե որոնք էին հարկերից ազատված

Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Արևելյան հատվածում Սևանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ։ Սոթքի հանքավայրը եղել է դեռ մ.թ.ա 2-րդ հազարամյակում և որոշ ընդմիջումներով կառուցվել է մինչև 4-րդ դար։ Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում:ԵՎ եղել է միմիյան հայկական․

ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80%: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով դա հսկայական պաշարներեն որին ուզում է տիրանալ մեր թշնամին․Հանքավայրում հայտնաբերվել են նաև ոսկեբեր ցրոններ։ Այնտեղ առկա են ավելի քան 200 հանքային և ոչ հանքային միներալներ․

Բնապահպանական խնդիրները/

Հանքը որպես հենց սովորական հանք վտանագաոր է իսկ վերապահումեր են անում արդեն շատ վտագ կա վիրուսների տարածման․Այս շահագործված հանքը չի լցվում լցակույտերով, իսկ բնապահպանական միջոցառումների և հողաբարելավում ների պլանը չի իրագործվում։ Բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունը ապահովված չէ։ Հանքարդյունաբերության հետևանքով շատ հողեր դառնում են անբերրի և թունավոր։ Վնասվում է մարդկանց առողջությունը և հիվանդություններ են առաջանում։

Տնտեսության եկամուտը, հարկերը

Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդն» է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ։ Շահագործում է Սոթքի հանքավայրը։ Տարվա ընթացքում վճարել է մոտ 13 մլրդ 665 մլն դրամի հարկեր: Ընկերությունը հարկերը նվազեցրել է 2 մլրդ 453 մլն դրամով կամ 15.2 %-ով։ Խոշորների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» 9-րդ տեղում է։ Ընկերության հարկերի նկատելի աճ է գրանցվել 2017 թվականի կեսերից, որից հետո այն ատիճանաբար վերականգնել է հանրապետության խոշոր հարկատուների շարքում առաջատարի իր դիրքը։

Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ), որը, կիսամյակի տվյալներով, հանրապետության խոշորագույն հարկատուն էր, սակայն տարեկան տվյալներով առաջատարի դիրքը զիջել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ին։ Այդպիսով, ԶՊՄԿ-ն հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է։ 2019 թվականի ամբողջ ընթացքում ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 51 մլրդ 360 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելացել է 266 մլն դրամով կամ 0.5 %-ով։

ՀՀ հանքերը

Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են:

Այս բազային և թանկարժեք մետաղների հանքավայրերի թվում են 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր

ԱԺ-ն մերժեց Լուսավոր Հայաստանի առաջարկը հանքերի սեփականատերերի վերաբերյալ |  Լրագիր
Рубрика: Без рубрики

Հանքարդյունաբերություն 2 Էկօլոգիա

Ամուլսար

Ամուլսարի հանքավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ամուլսարի հանքավայրը ոսկու հանքավայր է: Զանգեզուրի լեռնաշղթային հյուսիսային հատվածում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծին է գտնվում Ամուլսար լեռնագագաթը (բարձրությունը 2987 մետր)։

Համաձայն <<Լիդիան Արմենիա>> ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ:

<<Լիդիան Արմենիա>> ընկերությունը գրանցվել է 2005 թվականի հոկտեմբերից, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին, որն էլ գրանցված է Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում։

անքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ։

Արդյունքում նշված հատվածների շահագործման մեկնարկի դեպքում Լիդիան Արմենիան նշված տեղամասերում իր «առաքելությունը» կավարտի 9 տարվա ընթացքում, որից հետո մենք կունենանք բնապահպանական տեսանկյունից մեծ վտանգ ներկայացնող լցակույտ։

Рубрика: Без рубрики

հանքարդյունաբեություն 2

Ամուլսար

Ամուլսարի հանքավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ամուլսարի հանքավայրը ոսկու հանքավայր է: Զանգեզուրի լեռնաշղթային հյուսիսային հատվածում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծին է գտնվում Ամուլսար լեռնագագաթը (բարձրությունը 2987 մետր)։

Համաձայն <<Լիդիան Արմենիա>> ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ:

<<Լիդիան Արմենիա>> ընկերությունը գրանցվել է 2005 թվականի հոկտեմբերից, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին, որն էլ գրանցված է Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում։

անքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ։

Արդյունքում նշված հատվածների շահագործման մեկնարկի դեպքում Լիդիան Արմենիան նշված տեղամասերում իր «առաքելությունը» կավարտի 9 տարվա ընթացքում, որից հետո մենք կունենանք բնապահպանական տեսանկյունից մեծ վտանգ ներկայացնող լցակույտ։ԵՎ նաև շատ վատ կազդի տարածաշրջանի կոնկրետ տուրիստական հանգստյան գոտի Ջերմուկ քաղաքի համար․

Рубрика: Без рубрики

Արտաշես Ա պատմության դաս

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդուի տոհմից․Արտաշեսը նախապես եղել է սելյևվկյան բանակի բարձրաստիճան զինորական․Նա գալով գահին մեծ բարեփողուցյուներ է անում․Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները,երկիրը բաժանեց 120 գավառի․նա նոր մայրաքաղաք կարուցեց հատակագծի հեղինակը Հանբալնն էր․Մեծամոր և երասխ գետերի միչև կարուցեց քաղաքը ․Արտաշեսը Ա ծնվել է Մ․թ․ա230 իսկ մահացել է մ․թ․ա159 նա երբեմնի մեծ հայ թագաորներից մեկն էր

Рубрика: Без рубрики

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության և բնապահպանության մեջ․ առաջադրանք Էկոլոգիա․

Բացատրել պոչամբար բառը, թվարկել Հայաստանի բոլոր պոչամբարները։

Պոչամբարը հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույց է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոնները, հանքաջրերը։ Բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։Սակայն պոչամբարները նաև կարող է շատ վատ ազդել այդ տարածաշրջանում բնակեցված բնակիչների համար․Հայաստանի պոչամբարները թվով 25 են։ Դրանք են՝ Սյունիքի Արծվանիկի պոչամբարը, որը ամենամեծն է Հայաստանում, Ողջիի պոչամբարը, Փուխրուտի համանուն պոչամբարը, Դարազամիի պոչամբարը, Գեղանուշի պոչամբարը, Հանքասարի պոչամբարը, N1 պոչամբարը, N2 պոչամբարը, N3 պոչամբարը, 2 հատ Սիփան-1 պոչամբարները, Դաստակերտի պոչամբարը։

Բնապահպանական վնասները։

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտման պատճառ է դառնում։ Ծանր մետաղների թունավոր արտանետումների հետևանքով, ջրային ու հողային ռեսուրսները աղտոտվում և թունավորվում են։Նաև այդ աղտոտման համար և այդ պոչամբարների համար պետուցյունը գանձում է զրո դրամ․

  1. Որտե՞ղ է Ամուլսարը ու ինչ կլինի եթե հանքը շահագործվի։

Ամուլսարը  ոսկու հանքավայր  է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987մ է։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրում քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկ է լինում։ ՀՀ բնապահպանության նախարարությունը բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները և 2016 թվականի ապրիլի 29-ին տվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն։Սակայն չպետք է թույլ տալ այդ հանքի բացումը․

  1. Ի՞նչ հանքեր կան Հայստանում և ինչ մետաղներ ենք արդյունահանում։

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր, ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Рубрика: Без рубрики

հելենիստական ժամանակաշրջան Պատմություն

Հելենիզմը եկավ հայաստան Ալեքսադր Մակեդոնացու նվաճումներից հետո,միակ պահպանվաց հուշարձանը Հայաստանում դա Գարնու տաճարն է․Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից մինչև Հռոմեական կայսրության անկումը: Յուրաքանչյուր վայրում մշակույթը ձևավորվել էր նվաճողների ու վերաբնակների փոխազդեցությունից: Համադրության ձևերը պայմանավորված էին որոշակի հանգամանքներով օրինակ՝ տնտեսական և մշակութային մակարդակով, սոցիալական կազմակերպությամբ, քաղաքական իրադրությամբ և այլն։ Քաղաքների պոլիսային կառուցվածքի զուգորդության օգնության հելլենիստական միապետությունների առաջացումը նպաստել է մարդու և հասարակության նոր հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական նոր կերպարի, նրա գաղափարախոսության նոր ստեղծմանը և այլն: Այս ամենը օգնել է զարգացնել կիրառական գիտությունները.Հելլենիստական կրոնի գխավոր ուղղությունը չտարբերակվածությունն է: Փոփոխվել են հունական դիցաբանության աստվածները, միստերիաները ձեռք են բերել անառակությամբ ուղեկցվող ցոփ ու շվայտ բնույթ։ Որոշ աստվածններ պահմանելով իրենց պաշտամունքային առանձնահատկությունները մարմնավորել են տարբեր ժողովուրդների առավել պաշտելի աստվածների նման հատկանիշները: Այդպիսի նշանակություն է ձեռք բերել Զևսը: Կանացի աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզիդան էր, որը մարմնավորում էր հունական և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը։ԵՎ վերջում Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան էր․

Рубрика: Без рубрики

Ալեքսանդր Մանթաշյանց Վրացերեն

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ: Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս.

Рубрика: Без рубрики

Վանի թագավորության դիցարանը

Ուրարտացիների կրոնական պատկերացումների մեջ Խալդի աստվածը ռազմիկի կերպարանք ուներ․Նա օրհնում էր Թագավորին արշավանքի մեկնելիս,օգնում էր նրան հաղթելու թշնամուն․ԵՎ պատահական չէ որ Մուսասիրի տաճարում որոշակի արտահայտված էր նիզակի ու վահանի պաշտամունք․Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ․իվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։Խուտուինի աստվածը դա հնարավոր է կամ պատերազմի կամ հաղթանակի աստվածն է․Տուրանի, հին աշխարհի մարմնավորված աստված, Ուրարտական դիցաբանության մեջ (Վանի թագավորության դիցարանում) համարվում է ծիածանների աստվածը․Ուա աստվածը արական սեռի մի աստված է որը մտնում է վանի դիցաբանուցյան մեջ․Շեբիթու, Շեբիտու, Վանի թագավորության դիցաբանի ութերորդ աստվածությունը։ Գաղափարի մարմնավորումն անհայտ է։ ․ Ղափանցյանը կապում է Միջագետքի Սաբիտու-Սիդուրի դիցուհու անվանը։ Ըստ Ն․ Ադոնցի՝ Շեբիթուի պաշտամունքն առնչվում է Շեբեթերիա քաղաքին (ենթադրվում է Արածանիի աջ ափին)։